Էրդողանը շտապ լուծումներ է փնտրում Հայաստանի ու Իսրայելի հետ հարաբերություններում՝ Թուրքիայի խնդիրները արագ կարգավորելու համար․ վերլուծաբան 

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Թուրքիայի ջանքերը կարգավորելու հարաբերությունները Հայաստանի ու Իսրայելի հետ դիվանագիտության մեջ տակտիկական տեղաշարժ են և ոչ թե արժեքային հավատարմություն բարեկամական հարաբերություններին։ Ահվալ գործակալության փոդքաստի եթերում ասել է Վաշինգտոնի Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի (FDD) Թուրքիայի ծրագրի ավագ տնօրեն Այքան Էրդեմիրը։ 

Թուրքիան ու Հայաստանը հատուկ բանագնացներ են նշանակել դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու ու սահմանը վերաբացելու համար։ Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգն էլ  հաջորդ ամիս կարող է այցելել Անկարա այն բանից հետո, երբ Թել Ավիվը զգուշորեն ողջունել է  Թուրքիայի կոչերը վերականգնելու հարաբերությունները, որոնք խզված են  տարածաշրջանային քաղաքականության տարաձայնությունների և Պաղեստինյան խնդրի պատճառով:

«Էրդողանը հույս ունի, որ Հայաստանի ու Իսրայելի հետ աշխատանքը մեծ ազդեցություն կունենա, ինչպես նա է տեսնում շատ արդյունավետ լոբբիի՝ Վաշինգտոնում ու ընդհանրապես ԱՄՆ-ում հայկական ու հրեական լոբբինների վրա։ Նա հուսյ ունի, որ դա կարող է արագ լուծել Թուրքիայի խնդիրները»,-ասել է Էրդեմիրը։ 

Ըստ վերլուծաբանի՝ Թուրքիայի մոտեցումը շատ միամիտ է, քանի որ հաշվի չի առնում Վաշինգտոնում քաղաքականության մշակման բարդությունները։

«Էրդողանի կառավարության մարտավարական փոփոխությունները, որոնք հիմնված են շատ միամիտ և պարզունակ ըմբռնման վրա, թե որքան բարդ արտաքին և անվտանգության որոշումներ են ընդունվում Միացյալ Նահանգներում, կարծում եմ, կշարունակեն խոչընդոտ հանդիսանալ դրանց քաղաքականության նախագծման և իրականացման համար»,-ասել է Էրդեմիրը։ 

Նրա կարծիքով՝ Թուրքիայի փորձերը կարգավորելու Հայաստանի ու Իսրայելի հետ՝ հիմնված է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մոդելների վրա՝ հասնելու Եգիպտոսին, այնուհետև Արաբական Միացյալ Էմիրություններին և վերջապես Սաուդյան Արաբիային։

Էրդեմիրը նշում է, որ Թուրքիայի դիվանագիտական ջանքերը տարածաշրջանում երկու մեծ գործոնների վրա են հիմնվում։ Առաջինը՝ Էրդողանը հասկացավ, որ Թուրքիան դառնում է Արևելյան Միջերկրականում մեկուսցած, ինչը և՛ դիվանագիտական, և՛ ռազմական խնդիր է ստեղծում։ Թուրքիան նաև ձգտում է ավելի շատ մուտք գործել դեպի արտահանման շուկաներ և ավելի շատ ներդրումներ ներգրավել արտերկրից, մասնավորապես, Ծոցի երկրներից ֆինանսական ճգնաժամից հետո։

Վերլուծաբանը հավելում է, որ Անկարան գտնում է, որ Հայաստանի ու Իսրայելի հետ իր հակամարտությունների միջազգային ընկալումը իր իմիջը խաթարում է և՛ Վաշինգտոնում, և՛ Բրյուսելում, ուստի հուսով է, որ կարգավորման փորձերը կամրապնդեն Թուրքիայի փափուկ ուժը երկու մայրաքաղաքներում ու կկրճատեն դիվանագիտական դեֆիցիտը։ 

Էմմա Չոբանյան