Ադրբեջանի հերթական կեղծիքը․ Բայրամովը հայտարարել է, թե Հայաստանն է խոչընդոտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության այցին Արցախ

Լուրեր

29.03.2026 | 22:16
Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան
29.03.2026 | 21:13
Ֆինլանդիայում ուկրաինական երկու անօդաչու սարք է ընկել
29.03.2026 | 20:38
Եղիշե Մելիքյանը՝ Բելառուսի հավաքականից կրած պարտության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2026 | 20:19
Խաղաղության պայմանագրի հետ կապված նորություն չկա, մեր դիրքորոշումը նույնն է՝ պատրաստ ենք ստորագրել․ Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2026 | 19:57
Հայաստանի հավաքականը Երևանում պարտվեց Բելառուսին
29.03.2026 | 19:51
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
29.03.2026 | 19:34
Ալեն Սիմոնյանն ինչո՞ւ ներողություն խնդրի, ակնհայտ սադրանք է եղել. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 19:15
Իրանը սպառնում է հարվածներ հասցնել տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի համալսարաններին
29.03.2026 | 18:19
ԹՐԻՓՓ-ի շուրջ քննարկումները չեն դանդաղել․ փաստաթղթերի համաձայնեցման փուլում ենք․ Միրզոյան
29.03.2026 | 17:55
Քարաթափում՝ Լծեն-Տաթև և Երևան-Մեղրի ավտոճանապարհին
29.03.2026 | 17:19
3 անձ է ձերբակալվել Փաշինյանի մասնակցությամբ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո
29.03.2026 | 16:58
Թրամփի հատուկ ներկայացուցիչը 64-ամյա Ալիևին «երիտասարդ, բայց առանձնահատուկ առաջնորդ» է համարում
29.03.2026 | 16:47
Հայաստան-Բելառուս․ Հայտնի են մեկնարկային կազմերը
29.03.2026 | 16:25
Փամբուխչյանը` փոսերի խնդիրների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 16:09
Թույլ տվեք հրապարակային բաներ չասեմ․ Միրզոյանը՝ Իրան հումանիտար օգնություն ուղարկելու մասին
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե, իբր,  Հայաստանն է խոչընդոտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության այցին Արցախ։

«Պատերազմից հետո մենք մեծ կազմակերպչական աշխատանքն ենք արել, բոլոր երթուղիները որոշվել են և ընդհանուր առմամբ, լայն տեղեկատվություն է ներկայացվել ուղղություններով։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատասխանն այն էր, որ այցելության ենթակա վայրերի թիվը չափազանց մեծ է: Ադրբեջանը տարբերություն չի դնում հուշարձանների միջև։ Մենք լիովին աջակցում ենք ինչպես քրիստոնեական, այնպես էլ իսլամական հուշարձանների ստուգմանը։ Այդ բոլոր կազմակերպչական հարցերը համաձայնեցված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ։ Նախորդ տարվա հունիսից Ադրբեջանը սպասում է այդ առաքելությանը։ Ադրբեջանական կողմը դրանում ոչ մի դերակատարում չունի, որ առաքելությունը չի կայացել։ Հիմա հենց հայկական կողմն է խոչընդոտում այդ առաքելության իրականացմանը»,-ասել է Բայրամովը։

Նշենք, որ փաստերը հակառակն են ապացուցում, որ հենց ադրբեջանական կողմն է Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ամեն կերպ խոչընդտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության Արցախ ու  գրավյալ տարածքներ այցին։  Այս փաստը արձանագրվել է նաև կառույցի կողմից։

Մասնավորապես, 2020թ-ի դեկտեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Էռնեստո Օտտոնեն հայտարարել էր, որ Ադրբեջանից դեռ պատասխան չեն ստացել Արցախ կազմակերպության փորձագիտական առաքելություն ուղարկելու համար։

«Առայժմ միայն Ադրբեջանի պատասխանին ենք սպասում, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարողանա առաջ շարժվել առաքելություն ուղարկելու ուղղությամբ»,- ասել էր նա։

Այն որ Բաքուն  խանգարում է առաքելության այցին ու իր պայմանները առաջ քաշում, փաստել է նաև Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը։ Դեռ ամիսներ առաջ լրագրողների հետ զրույցում նա  հայտնել էր, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության այցի շուրջ բանակցությունները շարունակվում են՝ նշելով, որ ադրբեջանական կողմի  իր  պայմաններն ու առաքելության կազմակերպման տեխնիկական մանրամասները փոխանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին։

Դեռ 2021թ-ի դեկտեմբերին ադրբեջանական լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան ՅՈՒՆԵՍԿՕ-ից նշել էին՝ աշխատում են Լեռնային Ղարաբաղ առաքելության կազմակերպման ուղղությամբ։

«Հուսով ենք, որ դա հնարավոր կդառնա մոտ ժամանանկներում, սակայն ներկայում անհրաժեշտ պայմաններ չկան»,-ասել էին ՅՈՒՆԵՍԿՕ-ից։

 

Էմմա Չոբանյան