Հուսով եմ` Լուկաշենկոն նման միջադեպերից այլևս կխուսափի. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 11:28
ՌԴ-ն Պավել Դուրովին մեղադրում է ահաբեկչությանը նպաստելու մեջ․ նրա նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարվի
29.07.2026 | 11:16
Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել հեծանվանավակով ափից հեռացած երկու քաղաքացու
29.07.2026 | 11:05
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ռյազանում նավթավերամշակման գործարանի և Wildberries-ի պահեստի վրա
29.07.2026 | 10:57
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը․ տուժածներ չկան
29.07.2026 | 10:44
Պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը ձերբակալվել է ընտրակաշառքին առնչվող գործի շրջանակներում
29.07.2026 | 10:43
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կխաղա Ուզբեկստանում
29.07.2026 | 10:35
Անչափահասին հարկադիր աշխատանքի ենթարկելու գործն ուղարկվել է դատախազություն
29.07.2026 | 10:26
ԱՄՆ-ն հայտնել է Սաուդյան Արաբիայի հետ Իրաքում իրանամետ խմբերին հարվածելու մասին
29.07.2026 | 10:16
ԱՄՆ ֆոնդային շուկաները փակվել են խառը դինամիկայով․ Dow Jones-ը գերազանցել է 52 հազար կետը
29.07.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 29-ի դրությամբ
29.07.2026 | 09:45
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
Բոլորը

Հայաստանի օրակարգում Միութենական պետություն դառնալու հարց չկա. եթե նման հարց չկա՝ իմ դիրքորոշումն այն է, որ Հայաստանը սուվերեն պետություն է, ժողովրդավար պետություն է և պետք է մնա այդպիսին: Կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Հայաստանի վերաբերյալ հայտարարությանը՝ ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Գրիգորյանն ընդգեց, որ Լուկաշենկոյի հայտարարության հետ կապված բոլոր քայլերը կատարվել են:

«ՀՀ-ն արձագանքել է. արձագաքել են ԱԺ պատգամավորները, արտաքին գործերի նախարարությունը, դեսպանը կանչվել է, դրա մասին նաև երեկ ԱԺ-ում է խոսվել: Կարծում եմ՝ համապարփակ պատասխան եղել է, և հույս ունեմ, որ բելառուսական կողմն այլևս կխուսափի նման միջադեպերից և որևիցե գնահատական տալուց Հայաստանի վերաբերյալ, որովհետև այդ գնահատականները որևէ կերպ չեն բխում Հայաստանի և Բելառուսի միջև գոյություն ունեցող հարաբերությունից, մանավանդ այն հարաբերություններից, որոնք սերտ են հայ և բելառուս ժողովուրդների միջև»,- նշեց Գրիգորյանը:

Դիտարկմանը, որ արդեն երկրորդ դեպքն է, երբ Լուկաշենկոն Հայաստանի և ՀՀ իշխանությունների մասին խոսում է ոչ դիվանագիտական բառապաշարով, անգամ՝ վիրավորական արտահայտություններով՝ Գրիգորյանն արձագանքեց՝ նշելով.« Մենք շարունակում ենք դիվանագիտորեն պատասխանել և հուսալ, որ այլևս նման միջադեպեր չեն լինի, եթե հավելյալ միջադեպեր լինեն, կմտածենք՝ ինչպես պատասխանեն»։

Իսկ հարցին, թե արդյոք պահանջ չի լինի, որ Բելառուսի նախագահը ներողություն խնդրի՝ Գրիգորյանը պատասխանեց, որ հայտարարություններ եղել են, դեսպանը կանչվել է ԱԳՆ և համապատասխան քայլեր են ձեռնարկվել։

Հիշեցնենք, որ Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր՝ «Հայաստանը գնալու տեղ չունի։ Կարծում եք նրանք ինչ-որ մեկին պե՞տք են»:

Մանրամասները՝ տեսանյութում: