Ապրիլյան պատերազմի բոլոր զոհերի անուն-ազգանունները հրապարակվել են՝ ի տարբերություն 44-օրյայի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 12:34
ՔՊ-ին սատարելու համար 61-ամյա քաղաքացուն թիրախավորած անձի գործն ուղարկվել է դատարան
29.07.2026 | 12:30
Յուրա Մովսիսյան. «Սպերցյանի փոխարեն ես նույն կերպ կվարվեի»
29.07.2026 | 12:25
Հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոցներ․ ՆԳՆ
29.07.2026 | 12:21
Իմ մահվան մասին լուրերը չափազանցված են. Արայիկ Հարությունյան․ ՏԵՍՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:10
ՊՆ-ն հերքում է զինվորի ծեծի մասին լուրը // «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 12:01
ԱՄՆ Սենատն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծի ընթացակարգային քվեարկությանը
29.07.2026 | 11:52
ՔՊ-ի վարչության նիստը՝ ՈՒՂԻՂ
29.07.2026 | 11:44
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Գերմանիային
29.07.2026 | 11:39
Թրամփը հայտարարել է, որ Զելենսկիի հետ հանդիպումը «շատ լավ» է անցել
29.07.2026 | 11:28
ՌԴ-ն Պավել Դուրովին մեղադրում է ահաբեկչությանը նպաստելու մեջ․ նրա նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարվի
29.07.2026 | 11:16
Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել հեծանվանավակով ափից հեռացած երկու քաղաքացու
29.07.2026 | 11:05
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ռյազանում նավթավերամշակման գործարանի և Wildberries-ի պահեստի վրա
29.07.2026 | 10:57
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը․ տուժածներ չկան
29.07.2026 | 10:44
Պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը ձերբակալվել է ընտրակաշառքին առնչվող գործի շրջանակներում
29.07.2026 | 10:43
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կխաղա Ուզբեկստանում
Բոլորը

«Այսօր առկա թուրք-ադրբեջանական սպառնալիքներին նաև անուղղակի կերպով գումարվում են մեր մեծ ռեգիոնում տեղի ունեցող գործընթացները, դեռ չեմ խոսում հնարավոր «պայթյունների» մասին, որոնք բավականին կծանրացնեն իրավիճակը և կփոխեն ուժերի դասավորվածությունը»,-խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այս մտահոգությունը հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Անդրադառնալով երեկ կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ պատերազմի հետևանքով զոհերի թվի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, Տիգրան Աբրահամյանը հիշեցրեց, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ որոշ ուժեր փորձում էին ներկայացնել զոհերի մեծ թիվ, մինչդեռ այդ ժամանակ մարտական գործողությունների հետևանքով զոհվել է 75 զինծառայող, որոնց անուն-ազգանունները հրապարակած են:

Ինչ վերաբերում է 44-օրյա պատերազմի հետևանքով զոհերի թվի վերաբերյալ շրջանառվող տարբեր տվյալներին, Տիգրան Աբրահամյանը նշեց. «44-օրյա պատերազմի զոհերի վերաբերյալ տեղեկատվությունը հստակ չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ չեն հրապարակվել զոհերի անուն-ազգանունները։ Անհրաժեշտություն կա, որ հրապարակվեն բոլոր զոհվածների անունները, ինչը կփակի բավականին նուրբ ու առանձնահատուկ թեմայի վերաբերյալ խոսակցությունները»,-ասաց Աբրահամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: