Գնել Սանոսյանն ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդին

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը. տեղեկացնում են գերատեսչությունից:

Նախարարը ողջունել է հյուրերին, հաջողություններ է մաղթել տիկին Վայգանդին հայաստանյան առաքելության ընթացքում՝ հայտնում են ՏԿԵ նախարարությունից։

Նախարար Սանոսյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ առկա համագործակցությունը, Հայաստանում հիմնադրամի կատարած աշխատանքն ու ծրագրերը և ընդգծել, որ առկա են բոլոր նախադրյալները լավ համագործակցությունը շարունակելու և ընդլայնելու համար։

Քրիստինե Վայգանդին իր հերթին հույս է հայտնել, որ նախարարության հետ երկարամյա համագործակցությունը շարունակական կլինի և իրենք պատրաստակամ են ընդլայնել համագործակցության ուղղությունները։

Զրուցակիցը կարևորել է ՀՀ կառավարության ջանքերը գյուղական վայրերում նախադպոցական կրթական համակարգ ներդնելու ուղղությամբ։

Տիկին Վայգանդին ընդգծել է, որ ցանկություն կա վեր հանել 44-օրյա պատերազմի հետևանքով սահմանամերձ դարձած համայնքների, այնտեղ ապրող երեխաների կարիքները և անհրաժեշտ աջակցություն տրամադրել։

Հանդիպման ժամանակ քննարկվել են հետագա համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։