Երբ է դադարեցվում և վերսկսվում քաղաքացու կենսաթոշակի վճարումը. իրազեկում

Լուրեր

14.05.2026 | 19:30
Հայաստանում և Ադրբեջանում հանրության տրամադրություններն արտացոլում են հակամարտությունից հոգնածությունը. Թոմ դե Վաալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:24
Ինչու է Ալեքսան Ալեքսանյանը 2 մլն դրամ նվիրել ՔՊ-ին. Նարեկ Կարապետյանի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:15
Կարապետյանը հորեղբոր՝ «դպրոց կառուցողներն ու ասֆալտ անողներն ուղեղ չունեն» արտահայտության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:05
Փաշինյանին վիրավորած բլոգերին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
14.05.2026 | 18:47
Ընտրակաշառք, փախուստի փորձ․ ՆԳՆ-ն 49-ամյա տղամարդու է ձերբակալել
14.05.2026 | 18:46
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
14.05.2026 | 18:34
«ՔՊ-ակա՞ն ա, ժողովուրդ»․ Ծառուկյանը՝ իրեն հակադարձած կնոջ մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 18:30
56․2 մլն դրամի նվիրատվություն․ ինչ է հայտարարագրել «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակի առաջին համարը
14.05.2026 | 18:26
Տաշիրի պոլիկլինիկայում ՔՊ-ի տարբերանշան-քարտեզի պատճառով միջադեպ է տեղի ունեցել․ մեկ անձ ձերբակալվել է
14.05.2026 | 18:21
ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար է նշանակվել Յանա Լանտրատովան. Ուկրաինայում նա մեղադրվում է երեխաների արտաքսման մեջ
14.05.2026 | 18:15
Մարդկությունը մեր մոտից ա փրկվել․ Բերդում Ծառուկյանը Նոյին հիշեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 18:11
Հայտնի են «Նոայի» և «Ուրարտուի» մեկնարկային կազմերը Հայաստանի գավաթի եզրափակիչում
14.05.2026 | 18:10
Փաշինյանը՝ ՌԴ-ի կողմից 102-րդ բազան օգտագործելու մասին // ՀԿԿ-ն՝ «Հայաստան» դաշինքի խախտումների մասին․ ԼՈՒՐԵՐ
14.05.2026 | 18:02
ՌԴ ԶՈՒ-ն Ուկրաինայի վրա հարձակվել է ռեկորդային՝ ավելի քան 1400 ԱԹՍ-ով
14.05.2026 | 17:55
Գագիկ Ծառուկյանը Բերդում է․ ՈւՂԻՂ
Բոլորը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարբերական իրազեկումների շրջանակում ներկայացրել է կենսաթոշակի վճարման դադարեցման և վերսկսման դեպքերը։

Քաղաքացու՝ կենսաթոշակի վճարումը դադարեցվում է օրենքով սահմանված դեպքերում, որոնք ներկայացվում են ստորև.

Կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու դեպքում, եթե քաղաքացին չի ստորագրել ՀՀ-ում լինելու մասին հայտարարությունը: (Կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն կենսաթոշակի վճարումը շարունակելու համար պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ, վերջին անգամ բանկ կամ Ազգային օպերատորին ներկայանալու ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ, ներկայանալ բանկ կամ Ազգային օպերատորին և հայտարարություն ստորագրել ՀՀ-ում լինելու մասին):

Կենսաթոշակը կանխիկ եղանակով ստանալու դեպքում՝ կենսաթոշակառուին տասներկու ամիս անընդմեջ կենսաթոշակ չվճարելու դեպքում։

Կենսաթոշակը լիազորագրով ստանալու դեպքում՝ լիազորագրի գործողության ժամկետը լրանալու կամ կենսաթոշակը տասներկու ամիս անընդմեջ լիազորագրով վճարելու կամ լիազորագիրը տալու ամսվան հաջորդող տասներկուամսյա ժամկետը լրանալու դեպքում:

Կենսաթոշակը կենսաթոշակառուի օրինական ներկայացուցչին՝ ծնողին, որդեգրողին կամ խնամակալին վճարելու դեպքում՝ անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի՝ ՀՀ-ից տասներկու ամիս անընդմեջ բացակայելու դեպքում։

Դադարեցված կենսաթոշակի վճարումը վերսկսվում է հետևյալ դեպքերում.

Եթե կենսաթոշակի վճարումը դադարեցվել է ՀՀ-ում լինելու մասին հայտարարությունը չստորագրելու հիմքով, ապա անհրաժեշտ է կենսաթոշակի վճարումը դադարեցնելու ամսվանից սկսած՝ 12 ամսվա ընթացքում ներկայանալ բանկ կամ Ազգային օպերատորին և ստորագրել երկրում լինելու մասին հայտարարությունը։ Եթե կենսաթոշակ վճարելը դադարեցնելու ամսվանից անցել է ավելի քան 12 ամիս, ապա անհրաժեշտ է անձամբ դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

Եթե կենսաթոշակի վճարումն իրականացվել է կանխիկ եղանակով և վճարումը դադարեցվել է տասներկու ամիս անընդմեջ կենսաթոշակ չվճարելու հիմքով, ապա անհրաժեշտ է անձամբ դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

Եթե կենսաթոշակը վճարվել է լիազորագրով, ապա հարկ է նկատի ունենալ, որ կենսաթոշակ վճարելը լիազորագրով չի վերսկսվում, բացառությամբ այն դեպքի, երբ կենսաթոշակառուն գտնվում է քրեակատարողական հիմնարկում, հոգեբուժական հաստատությունում կամ սովորում է ռազմական ուսումնական հաստատությունում: Կենսաթոշակի վճարումը վերսկսելու համար անհրաժեշտ է անձամբ դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

Եթե կենսաթոշակը վճարվել է կենսաթոշակառուի օրինական ներկայացուցչին և վճարումը դադարեցվել է անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի տասներկու ամիս անընդմեջ ՀՀ-ից բացակայելու դեպքում, ապա կենսաթոշակառուի օրինական ներկայացուցչը պետք է անձամբ դիմի Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն, եթե կենսաթոշակառուն գտնվում է Հայաստանի Հանրապետությունում։