«Հաջորդող օրերը վճռորոշ կլինեն». Պուտինն ու Մակրոնը Ուկրաինայի մասին խոսել են շուրջ 6 ժամ

Լուրեր

29.07.2026 | 15:19
Ռուսական կողմն 80 անօդաչուներով հարձակվել է Ուկրաինայի վրա․ Խերսոնում զոհ կա
29.07.2026 | 15:10
Խուդաթյանը՝ ռուսական գազն իրանականով փոխարինելու մասին // ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 14:59
Հանկարծամահություն չէր․ Աջափնյակում մահացած տղամարդու դեպքով սպանության վարույթ է նախաձեռնվել
29.07.2026 | 14:51
Իրանը դիտարկել է Ուկրաինայում նավահանգստի հարվածելու տարբերակը՝ ի պատասխան Կասպից ծովում իրանական նավի վրա հարձակման․ NYT
29.07.2026 | 14:41
Դանիել Իոաննիսյանը Ավետ Կոնջորյանի դեմ հաղորդում է ներկայացրել Դատախազություն
29.07.2026 | 14:27
Զելենսկին հայտնել է Ռյազանի և Պերմի նավթավերամշակման գործարաններին հարվածների մասին
29.07.2026 | 14:18
Հայտնի է՝ որքան գումար է առաջարկել «Ռեալը» Ռոդրիի տրանսֆերի համար
29.07.2026 | 14:07
Հորդանանն իրանական 5 հրթիռ է որսացել, մինչ Թեհրանը հայտնել է ԱՄՆ բազային հարվածելու մասին
29.07.2026 | 14:06
Մարտունիում բացվել է ավագ սերնդի ժամանցի և զբաղվածության «Գտնված երազ» ակումբը
29.07.2026 | 13:58
Վարդավառի ջրոցին «ագրեսիա» էր որակել. ռուս բլոգերի նկատմամբ վարույթ է նախաձեռնվել
29.07.2026 | 13:50
Wildberries-ը սկսել է պահեստային տարածքներ փնտրել Ղազախստանում՝ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների ֆոնին
29.07.2026 | 13:42
Խաբիբ Նուրմագոմեդովը և Քոնոր Մաքգրեգորը հրավիրվել են Ռոնալդուի հարսանիքին
29.07.2026 | 13:34
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
29.07.2026 | 13:27
Միջադեպի մասին մամուլից եմ տեղեկացել. Ղալումյանը՝ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքի մասին
29.07.2026 | 13:19
Մարկ Կուկուրելյան ԱԱ-2026-ին նվիրված դաջվածք է արել. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

Երեկ ուշ երեկոյան Կրեմլում ավարտվել են Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի բանակցությունները։ Նրանք շուրջ 6 ժամ քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ֆրանսիայի նախագահը բանակցություններից հետո մամուլի ասուլիսում ասել է, որ Պուտինի հետ քննարկել են շփման որոշ կոնկրետ կետեր և դեէսկալացիայի ուղիներ, որոնք ինքը հետագայում կքննարկի Կիևի, Վաշինգտոնի, ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի գործընկերների հետ։ Թե որոնք են այդ կետերն ու մեթոդները, Մակրոնը չի մանրամասնել, միայն նշել է, որ այդ առաջարկների ճակատագիրը հավանաբար կորոշվի մոտ ապագայում։

«Հաջորդող մի քանի օրերը վճռորոշ կլինեն ու կպահանջեն ինտենսիվ քննարկումներ, որոնք մենք միասին կվարենք»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը Պուտինի հետ բանակցություններից հետո։

ՌԴ ղեկավարը նույնպես չի ասել, թե ինչ հարցերի մասին է խոսքը, սակայն Մակրոնի որոշ առաջարկներ խոստումնալից է համարել։

«Նրա մի շարք գաղափարներ, առաջարկներ, հավանաբար, որոնց մասին դեռ վաղ է խոսել, այնուամենայնիվ, կարծում եմ, միանգամայն հնարավոր են, որպեսզի դառնան մեր հետագա համատեղ քայլերի հիմքը»,- ասել է Պուտինը։

Ֆրանսիայի նախագահը միաժամանակ հայտարարել է, որ Պուտինի հետ տարաձայնությունները ամենակարևոր հարցերում, օրինակ՝ ՆԱՏՕ-ի բաց դռների սկզբունքի վերաբերյալ, մնում են։ Ռուսաստանը պահանջում է, որպեսզի Հյուսիսատլանտյան դաշինքը պարտավորվի իր կազմ չընդունել Ուկրաինան և Վրաստանը, սակայն ՆԱՏՕ-ն և դրան ձգտող Արևելյան Եվրոպայի երկրները կտրականապես մերժում են այդ պահանջը՝ հայտարարելով, որ մուտքի կամ չանդամակցելու հարցը պետք է որոշվի կոնկրետ ինքնիշխան պետության և բուն դաշինքի կողմից։

Մամուլի ասուլիսում այդ տարաձայնությունների մասին է խոսել նաև Պուտինը ։ Նա կրկնել է, որ ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն իրենց գրավոր պատասխաններում ամբողջությամբ անտեսել են իրենց առաջադրված հիմնական պահանջները։
«Բոլոր առանցքային հարցերի շուրջ՝ ՆԱՏՕ-ի չընդլայնում, հարվածային համակարգերի չտեղակայում մեր սահմաններին, ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքի վերադարձ 1997 թվականի սահմաններին, ոչ միայն դիրքորոշում չկա, նույնիսկ պատասխան չկա՝ այո կամ ոչ»,- ասել է Պուտինը։

Հիշեցնենք, որ  դեկտեմբերի կեսերին Ռուսաստանը հրապարակավ և գրավոր ներկայացրեց այդ պահանջները, ՆԱՏՕ-ի երկրները և Ուկրաինան հայտարարեցին, որ դրանք անիրագործելի են և անհնար է դրանց շուրջ բանակցություններ վարել։ Իրենց գրավոր պատասխաններում արևմտյան դաշնակիցները, ի պատասխան, առաջարկել են Ռուսաստանին՝  եթե  մտահոգված է ընդհանուր եվրոպական անվտանգության հարցով, դուրս բերել զորքերը Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի տարածքից։

 

Տաթև Ֆռանգյան