«Միջանցքային տրամաբանության» բացառում, գերիների վերադարձ և հումանիտար աջակցություն․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները՝ ըստ Ստեփան Գրիգորյանի

Լուրեր

19.11.2024 | 23:34
Ինչ են քննարկել Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները
19.11.2024 | 23:29
Ադրբեջանի Մեջլիսի պատգամավորը Ֆրանսիային է մեղադրել COP29-ի ընթացում ադրբեջանցիների կողմից բողոքի ակցիաների անցկացման համար
19.11.2024 | 23:14
Մինչ Բաքվում ընթանում է COP29-ը, Ադրբեջանն աղտոտում է Կասպից ծովը
19.11.2024 | 23:07
Հովիկ Աղազարյանը վայր կդնի մանդատը
19.11.2024 | 23:01
Ռուսաստանը պետք է վճարի 1000 օրվա հանցագործության և ավերածությունների համար. Ֆոն դեր Լեյեն
19.11.2024 | 22:49
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2024 | 22:38
Ադրբեջանի ԳՇ պետը Պակիստանում նոր զինատեսակների է ծանոթացել
19.11.2024 | 22:26
ՌԴ-ում նախկին պատգամավորին «ֆեյքերի» գործով հեռակա կարգով դատապարտել են 8 տարվա ազատազրկման
19.11.2024 | 22:13
Թրամփը ճանաչելու է ՌԴ-ի ազդեցությունը Հարավային Կովկասի վրա․ ՀՀ-ն պիտի դիրքավորվի․Միքայել Հայրապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 22:00
Թրամփի պայմաններով պատերազմի դադարեցումը կարող է Ուկրաինայի վերջը լինել․ Սերգեյ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 21:47
Բահչելին հերքել է Էրդողանի հետ «բաժանման» մասին լուրերը
19.11.2024 | 21:34
Լավրովն ԱՄՆ-ին մեղադրել է Բրյանսկի շրջանում ATACMS-ով հարվածներին մասնակցելու մեջ
19.11.2024 | 21:22
Մեկնարկել է Միրզոյանի և Անալենա Բերբոքի հանդիպումը
19.11.2024 | 21:03
Չեմ կարծում, որ «Զանգեզուրի միջանցքը» կարող է հանգեցնել նոր պատերազմի. Ալիևի ներկայացուցիչ
19.11.2024 | 20:50
Մրցաշար`առանց ուժեղագույն մարզիկների. ով և ինչու է այդպես որոշել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դրական է, որ Եվրամիության առաջնորդի և Ֆրանիսայի նահագահի միջնորդությամբ կազմակերպվել է ևս մեկ հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև․ ապահովվում է դեկտեմբերին Բրյուսելում կայացած հանդիպումների շարունակականությունը։ Factor.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։

«Մի քանի կարևոր հանգամանք կարող են արձանագրել հանդիպումից։ Նախ՝ հստակ է, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել կոմունիկացների բացմանը, բայց ճանապարհների վերահսկողությունը պատկանելու է այն երկրներին, որոնց տարածքով դա անցնելու է։ Նշանակում է՝ Եվրամիությունը բացառում է «միջանցքային տրամաբանությունը»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Փետրվարի 4-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հեռավար հանդիպումը:

ՀՀ կառավարության տեղեկացմամբ՝ կողմերը մտքեր են փոխանակել առկա հումանիտար խնդիրների լուծման, երկու երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, ՀՀ-ԱՀ սահամանագոտում լարվածության նվազեցման և սահմանազատման, Լեռնային Ղարաբաղ միջազգային կազմակերպությունների ելումուտի, ինչպես նաև հարցերի լայն շրջանակի վերաբերյալ։

Ստեփան Գրիգորյանը մատնանշեց՝ ինչպես նախորդ հանդիպման արդյունքում, այնպես էլ հիմա՝ Բաքվից գերիներ վերադարձվեցին։ «Մեր հասարակությունը պետք է տեսնի, որ Եվրամիության և Ֆրանսիայի կողմից միջնորդությունը միայն դրական արդյունքներ է բերում՝ և՛ հումանիտար, և՛ քաղաքական հարցերում։ Շառլ Միշելն ու Էմանուել Մակրոնը, օգտագործելով իրենց հեղինակությունը, կարողացան այնպես անել, որ Ալիևը, ուզած-չուզած, 8 գերի ազատ արձակի»,- նշեց նա։

Ստեփան Գրիգորյանը նաև մեր տարածաշրջանում կատարվողը կապեց Արևելյան Եվրոպայում կատարվողի հետ։ Մատնանշեց՝ աշխարհը խառնվել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ «Այս հանդիպումը կազմակերպված է նաև նրա համար, որ զգուշացնի Ադրբեջանին, որ չի կարող օգտվել իրավիճակից և հարձակել Հայաստանի վրա, ճնշել Հայաստանին»,- ասաց նա։

Վերլուծաբանը նաև ուշադրություն հրավիրեց հեռավար հանդիպման չորրորդ կարևոր արդյունքի՝ հումանիտար աջակցության կարևորման վրա։
«Ադրբեջանը չի թողնում, որ UNESCO-ն մտնի տարածաշրջան՝ Ղարաբաղ, ընդ որում, ոչ միայն իրենց վերահսկողության տակ անցած տարածքներ, այլ նաև՝ Ստեփանակերտ։ Հաղորդագրությունից պարզ է, որ Արևմուտքը ճնշում է, որ թողնեն միջազգային կառույցին՝ մտնի Ղարաբաղ։ Ադրբեջանը ստեղծել է միջկառավարական հանձնաժողով, ցանկանում է այնտեղ միջազգային փորձագետների մտցնել, որ նրանք վիճարկեն Ղարաբաղում գտնվող եկեղեցիների հայկականությունը։ Դա իրենց հայտնի փաստերի խեղաթյուրման ծրագիրն է։

Ստացվում է, որ այս հարցում էլ մեզ Եվրամիությունն ու Ֆրանսիան աջակցում են, ցանկանում են այնպես անել, որ իրենց վերահսկողության տակ անցած տարածքներում մեր մշակութային ժառանգությունը չպղծվի, չքանդվի, ալբանականի անվան տակ չմատուցվի »,- նշեց նա՝ ընդգծելով, որ Ադրբեջանի կոպիտ քաղաքականությանը զուգահեռ՝ Եվրամիությունն ու Ֆրանսիան ցույց տվեցին, որ հայ ժողովրդի բարեկամներն են։

Անդրադառնալով հանդիպման մասին եղած հաղորդագրություններում հայ-ադրբեջանական սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացներում եվրոպական առաքելության մասին չհիշատակման փաստին՝ Ստեփան Գրիգորյանը համաձայնեց՝ այս հարցում համաձայնություն չկա։
Մատնանշելով Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի հարցազրույցը Factor.am-ին, հիշատակեցինք, որ վերջինս հաստատել էր, որ եվրոպական կողմը չի հրաժարվել մասնագիտական խումբ ուղարկելու իր առաջարկներից, «դրանք սեղանին դրված են»։
Դրան արձագանքելով՝ Ստեփան Գրիգորյանը նշեց․ «Ադրբեջանն է խոչընդոտում եվրոպական կողմի առաջարկներին։ Ադրբեջանը միշտ ցանկանում էր, որ անցկացնենք դելիմիտացիա և դեմարկացիա։ Պատահական չէ, որ երեք հատվածում նրանք ներխուժել էին մեր սահմաններ, որ ստիպեին մեզ՝ գնանք դելիմիտացիայի և դեմարկացիայի։ Ինչո՞ւ են հիմա հետ կանգնում․ քանի որ Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, Ֆրասիան պահանջում են, որ սահմանների որոշումը լինի միջազգային կարգին համապատասխան՝ Եվրամիության և ԵԱՀԿ-ի խաղի կանոններով։ Ադրբեջանն էլ գիտի, որ եթե այդպես լինի, ապա կպարզվի, որ անկլավներ չկան, Գորիս-Կապան ավտոճանապարհն ամբողջությամբ հայկական է, Սովետական Միության շրջանում են որոշել տալ ադրբեջանցիներին։ Միջազգային խաղի կանոններով դելիմիտացիա, դեմարկացիա անելուց այդ ամբողջը պետք է Հայաստանին վերադարձվի, դա մոտավորապես 1500 քառ կմ է և ներառում է նաև արհետականորեն առաջացած անկլավները»։

Ադրբեջանցիները, ըստ Ստեփան Գրիգորյանի, ցանկանում էին Ռուսաստանի օգնությամբ իրենց արարքները օրինականացնել, սահմանների որոշման գործընթացում ներգրավված տեսնել միայն իրենց, Ռուսաստանին և Հայաստանին։ «Ադրբեջանցիները գիտեին, որ հեշտ է լինելու ռուսաստանցի չինովնիկներին կաշառելը, կամ էլ Ռուսաստանը կբերի խեղաթյուրված քարտեզներ։ Հիմա միջազգային հանրությունը բացառում է նման բանը, ասում է, որ նման գործընթացները պետք է լինեն բացառապես միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ Արդյունքում, Ադրբեջանը հետ է կանգնում իրեն ոչ ձեռնտու գործընթացից և խոչընդոտում դրա իրականացմանը»,- ասաց նա։

Ադբեջանցիները հիմա դեմ են դեմարկացիայի և դելիմիտացայի գործընթացին, քանի որ անգամ Ռուսաստանն այս հարցում չի աջակցում նրանց։ «Ռուսաստանը կարևոր քայլ արեց՝ հայտարարելով, որ դելիմիտացիան և դեմարկացիան կապ չունի Ղարաբաղյան հիմնախնդրի հետ»,- մատնանշեց նա։
Ստեղծված իրավիճակում, ըստ վերլուծաբանի, Հայաստանը պարտավոր է աշխատել Եվրամիության, Միացյալ Նահանգների, նաև Ռուսաստանի հետ։ «Պետք է դադար տանք պրոռուսական միակողմանի քաղաքականությանը։

Ռուսաստանը, այո՛, մեր գործընկերն է, նրա հետ պետք է աշխատել, բայց երբ միայն Ռուսաստանի հետ ենք աշխատում, Ադրբեջանը նրա չինովնիկներին կաշառում է և ինչ ուզում է, անցկացնում է։ Մենք նորից լուրջ տարածքային կորուստներ կունենանք, եթե շարունակենք այդպես աշխատել։ Ես մեր իշխանություններին կոչ եմ անում էլ ավելի ակտիվ աշխատել այլընտրանքային ուղղություններով՝ Միացյալ Նահանգների, Եվրամիության, առանձին Ֆրանսիայի, Հունաստանի, Արաբական աշխարհի, Իրանի հետ։ Ցանկացած այլընտրանքը կուժեղացնի մեզ»,- ասաց նա։

Հռիփսիմե Հովհաննիսյան