Դիարբեքիրի 16-րդ դարի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին վերականգնվելու է

Լուրեր

14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
Բոլորը

Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգում գտնվող հայկական հինավուրց եկեղեցին վերականգնվելու է։ Այս մասին գրում է Daily Sabah-ը` վկայակոչելով Անադոլու գործակալությանը։

Հաղորդվում է, որ Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին, որը կառուցվել է 16-րդ դարում Դիարբեքիրի Սուր շրջանում ունի 3769 քառակուսի կմ տարածք։

Նշվում է, որ այն պատկանում է Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու հիմնադրամին, ամբողջությամբ ավերված է, այն երկար ժամանակ օգտագործվել է, որպես բրնձի գործարան։

Դիարբեքիրի հնագիտական թանգարանում գտնվող մի գրության մեջ ասվում է, որ քրիստոնեական պաշտամունքի վայրը վերջին անգամ վերանորոգվել է 1840 թվականին։

Դիարբեքիրի մշակույթի նախարարության հետազոտության և հուշարձանների վարչության ղեկավար Ջեմիլ Քոչն էլ հայտարարել է, որ 16-րդ դարի կառույցը ժամանակի ընթացքում քայքայվել է այցելուների թվի նվազման հետևանքով։

Նա նշել է, որ կառույցը մոնումենտալ նշանակություն ունի Դիարբեքիրի համար։

«Կատարվում են չափագրումներ, որոնք հիմք են հանդիսանալու շենքերի ուսումնասիրության և նախագծերի համար։ Վերցվել են նաև նյութերի նմուշներ, որոնք կօգնեն ավելի շատ տեղեկություններ ստանալ եկեղեցու ճարտարապետական ոճի մասին»,-ասել է պաշտոնյան։

Հիմնադրամի ղեկավար Էրգյուն Այըքն էլ ասել է, որ կառույցը Դիարբեքիրի երկու պահպանված եկեղեցիներից մեկն է և նրանք սկսել են գործընթացը՝ այն վերադարձնելու նախկին վիճակին։

Էմմա Չոբանյան