ԱՊՊԱ-ի հաշվարկման նոր համակարգն այսօրվանից ուժի մեջ է, վարորդները դարձյալ դուրս են եկել փողոց․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

26.08.2026 | 16:17
Իրինա Յոլյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
26.08.2026 | 16:08
Ադրբեջանի ևս մեկ բուհում կսկսեն հայերեն դասավանդել
26.08.2026 | 16:03
Թշնամու ԶՈՒ-ն Սյունիքից 160 կմ հեռավորության վրա էր, հիմա որոշ տեղերում 10-15 մետրի վրա է. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 15:59
Զելենսկին Մասկին պարգևատրել է Ազատության շքանշանով՝ երկրի բարձրագույն պարգևներից մեկով
26.08.2026 | 15:47
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե Արևմուտքը շանտաժի է ենթարկում Հայաստանին երկաթուղու հարցում
26.08.2026 | 15:39
Գործող օլիմպիական չեմպիոն Ալիսա Լյուն բաց կթողնի գեղասահքի նոր մրցաշրջանը
26.08.2026 | 15:30
ՔՊ-ն որոշել է չընտրել Իրինա Յոլյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնում
26.08.2026 | 15:21
Կպատմե՞ք` Գորիս-Կապան ճանապարհը 2020-ին ոնց գաղտնագողի GPS-ով կտրեցին․ Մանուկյանը՝ Յոլյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 15:10
Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել // Ընդդիմությունից ԱԺ հանձնաժողովի նախագահ ընտրվեց․ ԼՈՒՐԵՐ
26.08.2026 | 15:00
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 2.21 հա մակերեսով 2 հողատարածք
26.08.2026 | 14:52
Չեռնիգովում ռուսական հարվածի հետևանքով երկու զոհ կա, այդ թվում՝ 4-ամյա աղջիկ
26.08.2026 | 14:43
Խոզանի և բուսական մնացորդների այրումը վտանգում է կենսաբազմազանությունը․ ՇՄՆ
26.08.2026 | 14:34
Տամբովի մարզում Wildberries-ի պահեստն ամբողջությամբ ոչնչացվել է ԱԹՍ-ների հարձակումից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:25
Մենք դատավորներին չենք զանգում, նրանք գործում են առանց հրահանգների. Սոնա Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:17
Առուշ Առուշանյանի գործունեությունը ինչպե՞ս եք գնահատում․ ՔՊ-ականը՝ Գորիսի նախկին փոխքաղաքապետին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօրվանից ուժի մեջ է մտնում ԱՊՊԱ-ի հաշվարկման նոր համակարգը, որի համաձայն որոշ վարորդների համար մեքենայի ապահովագրությունը կթանկանա, ոմանց համար ՝ կէժանանա։ Որոշումը կայացրել է ապահովագրողների բյուրոն, հաստատել՝ կենտրոնական բանկը։

Այսպես․ վերացվում է հաշվարկը՝ ըստ մեքենայի շարժիչի հզորության և ծահագործման նպատակի։ Մինչ այժմ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող վարորդների համար թանկացումը կկազմի 1500-ից 3000 դրամ, իսկ նոր վարորդների համար բազային գին է սահմանվում՝ 41 հազար դրամը։ Օրինապահ վարորդների համար բոնուս-մալուս համակարգով զեղչերը կշարունակեն գործել։

Նախկինում անձնական օգտագործման մարդատար մեքենա ունեցող վարորդը՝ կախված մեքենայի շարժիչի հզորությունից վճարում էր 26 հազարից մինչև 54 հազար դրամ, իսկ տաքսի ծառայության համար օգտագործվող մեքենայի վարորդները՝ 46 հազար դրամից 98 հազար դրամ։ Այժմ նրանց համար միասնական գինը 41 հազար դրամն է։ Ստացվում է, որ թանկացումն առավելապես կազդի նոր վարորդների վրա, որոնք օգտագործում են թույլ շարժիչ ունեցող մեքենա, իսկ հզոր շարժիչ ունեցող մեքենաների նոր վարորդների ու տաքսի ծառայության մեքենա առաջին անգամ ապահովագրողների համար գինը կիջնի։

Փոխվում է նաև մալուսային դասերի թիվը՝ 22-ից դառնալով 25։ Այսպես․ նախկինում, անկախ այն փաստից, թե վթարի մեղավոր վարորդը որքան գումարի վնաս է տվել և ապահովագրական ընկերությունը որքան փոխհատուցում է տրամադրել, վթարի մեղավոր վարորդի մալուսային դասը բարձրանում էր 4-ով, որին համապատասխան թանկանում էր նրա մեքենայի ԱՊՊԱ-ն։ Այժմ մոտեցումը կլինի տարբերակված՝ կախված հասցված վնասի չափից։

Ապահովագրողների բյուրոն, որպես թանկացման պատճառ նշում է վերանորոգման և պահեստամասերի գների աճը, որը, ըստ Բյուրոյի հաղորդագրության, հանգեցրել է հատուցումների ծավալի մեծացմանը։ Նշվում է, որ վերջին տարիներին դիտվում է ԱՊՊԱ ոլորտում ծառայությունների մատուցման որակի նվազում, մասնավորապես, գրանցվում են վնասների թերագնահատման, վճարումների ուշացման դեպքեր և այլն։ Բյուրոն գնահատում է, որ առկա սակագների ներքո այս իրավիճակը կարող է նաև հանգեցնել ապահովագրական ծառայությունների մատուցման խափանումների և համակարգի ֆինանսական կայունության ռիսկերի։

Հիշեցնենք, որ մի խումբ վարորդներ դեմ են այս փոփոխություններին։ Նրանք նշում են, ԱՊՊԱ ծառայության որակն իրենց չի բավարարում և չեն պատրաստվում ավելի շատ գումար վճարել։ Փոփոխություններից բողոքող վարորդները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում՝ փոփոխությունները չեղարկելու պահանջով։

Մանրամասները՝տեսանյութում։

Անժելա Պողոսյան