Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը և ՏԶՀ-ն բարելավել են Տավուշի մարզի դպրոցների սանիտարահիգիենիկ պայմանները

Լուրեր

23.11.2024 | 00:35
Թրամփի հետ հեռախոսազրույցը տեղեկատվական էր, բայց նաև շատ պոզիտիվ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:30
«Արևմտյան Ադրբեջանը» մեզ է գրգռում, բա չե՞նք մտածում, որ «Արևմտյան Հայաստանն» էլ ուրիշներին է գրգռում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:16
Փաշինյանը պատմեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:12
Կարելի է գնալ նման գործարքի,եթե կնքվի պայմանագիր. Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:04
Վթար Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան հոսպիտալացվածներ
22.11.2024 | 23:56
Սահմանադրության փոփոխության օրակարգը բանակցային սեղանին չենք քննարկել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:51
Նպաստ ստացող ընտանիքների թիվը մոտ 30 հազարով կրճատվել է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:43
Զգացում ունեմ՝ 300 հազար էլ կհավաքվի. Փաշինյանը՝ Եվրաքվեի ստորագրահավաքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:39
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:38
Ադրբեջանում իշխանություններին քննադատելու համար քաղաքագետին արգելել են լքել երկիրը
22.11.2024 | 23:30
Մեծ Բրիտանիան պատերազմո՞ւմ է ՌԴ հետ․ Քիր Սթարմերի արձագանքը
22.11.2024 | 23:22
Կացնով կտրելու եմ․ Փաշինյանը՝ ծառայողական մեքենաների թվի կրճատման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:15
Թուրքիան Սոմալիում տիեզերակայան կկառուցի
22.11.2024 | 23:11
Հուսով եմ՝ իմ խնդրանքն անարձագանք չի մնա. Փաշինյանը՝ Աղազարյանի մանդատը վայր դնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:06
Ադրբեջանի SOCAR-ը բանակցում է Թուրքիայում իր գազաբաշխիչ ցանցի բիզնեսի վաճառքի շուրջ․Bloomberg
Բոլորը

Կորոնավիրուսի համավարակը և դրանով պայմանավորված սահմանափակումները նոր մարտահրավերներ են ստեղծել հանրակրթության ոլորտի համար ամբողջ աշխարհում։ Առավել խոցելի իրավիճակում հայտնվել են հատկապես այն համայնքները, որտեղ դպրոցները, ուսումնական հաստատություններն ապահոված չեն անվտանգ սանիտարահիգիենիկ պայմաններով, մշտական հոսող ջրով ու ախտահանիչ նյութերով, ինչը նպաստավոր միջավայր է ստեղծում համավարակի տարածման համար։ ՀՀ-ում համավարակի բռնկումից անմիջապես հետո Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի ուշադրությունը կենտրոնացած է եղել անվտանգ կրթական միջավայրի ապահովման ու համավարակի պայմաններում երեխաների կրթական իրավունքի անխոչընդոտ իրացման հարցերի ու հիմնախնդիրների վրա․ տեղեկացնում են Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի լրատվական ծառայությունից։

Ուսումնասիրելով և քննարկումներ ծավալելով մի շարք պետական կառույցների, միջազգային և հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև ուսումնական կառույցների հետ՝ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը որոշեց աջակցել հանրապետության հեռավոր, սահմանամերձ բնակավայրերի մի շարք համայնքների դպրոցների սանիտարահիգիենիկ պայմանների բարելավմանը՝ այդպիսով նպաստելով այդ համայնքներում աշակերտների անվտանգ ու ապահով միջավայրում կրթություն ստանալու իրավունքի իրացմանը։

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի համատեղ ջանքերով 2021թ․-ին Տավուշի մարզի Բերդավան, Ոսկեպար, Ներքին Ծաղկավան և Այգեձոր համայնքների դպրոցներում մեկնարկեցին սանիտարական հանգույցների վերանորոգման, ինչպես նաև ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի բարելավման աշխատանքները։ Այս աշխատանքների արդյունքում ավելի քան 700 աշակերտ և մի քանի տասնյակ մանկավարժ ուսումնական գործընթացն անցկացնում են առավել անվտանգ և ապահով միջավայրում։

Այսպես, Բերդավան համայնքի միջնակարգ դպրոցում, որտեղ սովորում է 365 աշակերտ, հիմնանորոգվել են դպրոցի մասնաշենքի ձախակողմյան հատվածում տեղակայված 3 սանհանգույցները, ապահովվել է սանիտարահիգիենիկ սարքերի վերատեղադրում: Դպրոցի տնօրեն Արևիկ Ասատրյանի խոսքերով, դպրոցը շահագործման է հանձնվել 1971թ․-ին և այդ ժամանակից ի վեր չի ենթարկվել հիմնանորոգման։ Դպրոցի ուսումնական մասնաշենքի սանհանգույցները երկար ժամանակ չեն շահագործվել, ինչն անհարմարություն էր ստեղծում աշակերտների և դպորցի ուսուցչական անձնակազմի համար։ «Հատկապես համավարակի շրջանում սանհանգույցների հիմնանորոգումը հրատապ խնդիր էր դպրոցի համար։ Հիմնանորոգման աշխատանքների շրջանակում ամեն ինչ փոխվել է․ փոխվել է սանհանգույցների խողովակաշարը, պատերը հարթեցվել են, լուծվել է ընդհանուր կոյուղագծերի միացման խնդիրը: Տեղադրվել են նոր զուգարանակոնքեր, լվացարաններ։ Դպրոցն ապահովվել է մշտական հոսող ջրով»,- նշել է սահմանամերձ Բերդավանի միջնակարգ դպրոցի տնօրենը։


Ծրագրի շրջանակում Տավուշի Ոսկեպար համայնքի միջնակարգ դպրոցում ամբողջությամբ վերակառուցվել է դպրոցում գոյություն ունեցող, բայց փաստացի չշահագործվող 143 մետր երկարությամբ կոյուղագիծը: «Մեր դպրոցի հիմնական խնդիրը եղել է արտաքին կոյուղացանցը, որը չէր համապատասխանում որևէ ստանդարտի։ Մինչ ծրագրի իրականացումը դպրոցն ունեցել է 6 սանհանգույց, որից գործել է միայն երկուսը։ Մյուսները չէին շահագործվում կոյուղացանցի խցանված լինելու պատճառով։ Արտաքին կոյուղացանցի վերակառուցումից հետո այս պահին բոլոր 6 սանհանգույցներն էլ գործում են»,- ասել է Ոսկեպարի միջնակարգ դպրոցի տնօրեն Հարություն Ալավերդյանը։

Ներքին Ծաղկավան համայնքի միջնակարգ դպրոցի աշխատանքների շրջանակում հիմնանորոգվել է 4 սանհանգույց, տեղադրվել են ջրի բաքեր և խցիկների տարանջատման հանգույցներ։ Դպրոցի տնօրեն Դավիթ Յոլչյանի խոսքով, սանհանգույցների վերանորոգման խնդիրը չափազանց սուր էր՝ հատկապես համավարակի պայմաններում աշակերտների դպրոց վերադարձից հետո։ «Մշտական հոսող ջրի առկայությունը դպրոցում չափազանց կարևոր է աշակերտների հիգիենան ապահովելու տեսանկյունից։ Սանհանգույցների հիմնանորոգումը խիստ հրատապ էր»,- շեշտել է դպրոցի տնօրենը։

Այգեձոր համայնքի միջնակարգ դպրոցում ներկայում շարունակվում են ուսումնական մասնաշենքի 30 մետր երկարությամբ կոյուղագծի կառուցման և 4 սանհանգույցների հիմնանորոգման աշխատանքները։

Այս նախաձեռնությունը Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը իրականացրել է՝ նպատակ ունենալով ապահովել դպրոցահասակ երեխաների կրթության իրավունքը։ «Հանրապետության յուրաքանչյուր երեխա պետք է հնարավորություն ունենա կրթության իր իրավունքն իրացնել այնպիսի միջավայրում, որը նպաստում է երեխայի առողջության պահպանմանն ու նրա ընդհանուր զարգացմանը։ Համավարակի պայմաններում դպրոցներում աշակերտների ու մանկավարժների առողջության պահպանման հարցը դարձավ էլ առավել կարևոր ու հրատապ»,- նշել է ԲՀՀ Հայաստանի կրթության ծրագրերի համակարգող Անահիտ Գալիկյանը։

«Հաշվի առնելով խնդրի լուծման հրատապությունը՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը գործադրել է բոլոր ջանքերը, որ աշխատանքներն իրականացվեն հնարավորինս սեղմ ժամկետներում և բարձր որակով։ Սանհանգույցների նորոգման աշխատանքներն այս պահին ավարտված չեն միայն մեկ դպրոցում, առաջիկա երեք ամիսների ընթացքում կազդարարվի ծրագրի լիարժեք ավարտը»,- նշել են ՀՀ Տարածքային զարգացման հիմնադրամից։

Ավելի վաղ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի և Հայ օգնության ֆոնդի համատեղ ջանքերով հիմնանորոգվել էին նաև Տավուշի մարզի Լուսաձոր, Գետահովիտ, Աչաջուր, Սևքար, Պառավաքար և Տավուշ գյուղերի դպրոցների սանհանգույցները։ Այդ ծրագրի շնորհիվ Տավուշի մարզի շուրջ 1600 դպրոցական և 300 ուսուցիչ նոր ուսումնական տարին դիմավորեցին առավել անվտանգ սանիտարահիգիենիկ միջավայրում։