Փաշինյանի այց Թուրքիա և մասնակցություն Անթալիայի դիվանագիտական համաժողովին չի քննարկվում. ՀՀ ԱԳՆ խոսնակ
Քաղաքականություն
05.02.2022 | 09:56Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այց Թուրքիա և մասնակցություն Անթալիայի դիվանագիտական համաժողովին չի քննարկվում. այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:
Նշենք, որ ԶԼՄ-ներով տեղեկություն էր շրջանառվում, ըստ որի՝ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել էր, թե Փաշինյանը մարտին կայցելի Թուրքիա և կմասնակցի Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին։