ԵՄ հանձնակատարը հանդիպել է Ալիևին․ կարևորվել է Հարավային գազային միջանցքի դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության տեսակետից

Լուրեր

28.03.2026 | 13:06
Լևիկ Միքայելյանը պարտվել է օլիմպիական չեմպիոն Զաուր Ուգուևին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2026 | 12:55
Հատուկ առաջարկներ, ժամանակի և գումարի խնայողություն․ TOON EXPO INVEST 2026-ը Երևանում բացեց դռները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
28.03.2026 | 12:40
Արման Ծառուկյանը և Ջորջիո Պուլասը հայացքների մենամարտ են անցկացրել ռևանշից առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2026 | 12:22
Ուրուգվայում ՀՀ դեսպանն այցելել է «Հայաստան» անունը կրող դպրոց
28.03.2026 | 11:56
ԲՏԱ նախարարը հանդիպել է ամերիկյան Synopsys-ի ներկայացուցիչների հետ
28.03.2026 | 11:33
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Վանաձորում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
28.03.2026 | 11:17
Փաշինյանը ավտոերթով մեկնելու է Գյումրի
28.03.2026 | 11:00
Մինչև 5 միլիոն դրամ զեղչ․ Art-Residence-ի հատուկ առաջարկը՝ TOON EXPO-ում
28.03.2026 | 10:37
Արտարժույթների փոխարժեքները՝ մարտի 28-ի դրությամբ
28.03.2026 | 10:14
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
28.03.2026 | 09:51
«Կանազ»-ի հրդեհի դեպքով 3 անչափահաս է ներկայացվել նախաքննական մարմին․ ՆԳՆ
27.03.2026 | 23:30
Պորտուգալիայում քահանաների կողմից սեռական բռնության զոհերին ավելի քան 1,6 միլիոն եվրո փոխհատուցում է հատկացվել
27.03.2026 | 23:30
Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասնակից Միքայել Մարգարյանը ձերբակալվել է
27.03.2026 | 23:14
Իսպանիայում 25-ամյա աղջիկը էվթանազիայի է ենթարկվել. նա երկու տարի պայքարել է ընտանիքի դեմ՝ մահանալու իրավունքի համար
27.03.2026 | 23:11
Էդուարդ Սպերցյանը կարող է բաց թողնել Բելառուսի հավաքականի դեմ հանդիպումը
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար Քադրի Սիմսոնի գլխավորած պատվիրակությանը, որը մասնակցում է Բաքվում Հարավային գազային միջանցքի խորհրդատվական խորհրդի 8-րդ նախարարական նիստին։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Սիմսոնը շնորհակալություն է հայտնել Ալիևին նախարարական 8-րդ նիստի անցկացման համար։ Նա խոսել է Հարավային գազային միջանցքի կարևորության մասին ԵՄ էներգետիկ անվտանգության ապահովման տեսակետից ու նշել, որ մեծ նշանակություն է տալիս Եվրամիության էներգամատակարարման դիվերսիֆիկացմանը, և այս առումով ընդգծում է Հարավային գազային միջանցքի կարևորությունը։

Հանդիպմանը տեղի է ունեցել մտքերի փոխանակում ԵՄ-ի և Ադրբեջանի միջև էներգետիկ, այդ թվում՝ կանաչ էներգիայի ոլորտում հարաբերությունների զարգացման վերաբերյալ։

Ալիևն իր հերթին նշել է, որ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները հաջող են ընթանում, և հույս է հայտնել, որ դրանք շուտով կավարտվեն։

Էմմա Չոբանյան