ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստել ՌԴ-ի դեմ՝ Ուկրաինա ներխուժելու դեպքում

Լուրեր

29.07.2026 | 15:10
Խուդաթյանը՝ ռուսական գազն իրանականով փոխարինելու մասին // ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 14:59
Հանկարծամահություն չէր․ Աջափնյակում մահացած տղամարդու դեպքով սպանության վարույթ է նախաձեռնվել
29.07.2026 | 14:51
Իրանը դիտարկել է Ուկրաինայում նավահանգստի հարվածելու տարբերակը՝ ի պատասխան Կասպից ծովում իրանական նավի վրա հարձակման․ NYT
29.07.2026 | 14:41
Դանիել Իոաննիսյանը Ավետ Կոնջորյանի դեմ հաղորդում է ներկայացրել Դատախազություն
29.07.2026 | 14:27
Զելենսկին հայտնել է Ռյազանի և Պերմի նավթավերամշակման գործարաններին հարվածների մասին
29.07.2026 | 14:18
Հայտնի է՝ որքան գումար է առաջարկել «Ռեալը» Ռոդրիի տրանսֆերի համար
29.07.2026 | 14:07
Հորդանանն իրանական 5 հրթիռ է որսացել, մինչ Թեհրանը հայտնել է ԱՄՆ բազային հարվածելու մասին
29.07.2026 | 14:06
Մարտունիում բացվել է ավագ սերնդի ժամանցի և զբաղվածության «Գտնված երազ» ակումբը
29.07.2026 | 13:58
Վարդավառի ջրոցին «ագրեսիա» էր որակել. ռուս բլոգերի նկատմամբ վարույթ է նախաձեռնվել
29.07.2026 | 13:50
Wildberries-ը սկսել է պահեստային տարածքներ փնտրել Ղազախստանում՝ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների ֆոնին
29.07.2026 | 13:42
Խաբիբ Նուրմագոմեդովը և Քոնոր Մաքգրեգորը հրավիրվել են Ռոնալդուի հարսանիքին
29.07.2026 | 13:34
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
29.07.2026 | 13:27
Միջադեպի մասին մամուլից եմ տեղեկացել. Ղալումյանը՝ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքի մասին
29.07.2026 | 13:19
Մարկ Կուկուրելյան ԱԱ-2026-ին նվիրված դաջվածք է արել. ԼՈՒՍԱՆԿԱՐ
29.07.2026 | 13:11
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը բարձրացրել է «դրականի»
Բոլորը

Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատրաստել է «ֆինանսատնտեսական պատժամիջոցների զգալի և համապարփակ փաթեթ», որը կներկայացվի Ուկրաինա ներխուժելու դեպքում։ Այս մասին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը խոսել է գերմանական Handelsblatt պարբերականին և ֆրանսիական Les Echos-ին տված հարցազրույցում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Փաթեթը ներառում է նաև «Հյուսիսային հոսք 2» գազատարի հետ կապված  միջոցառումներ։ Ռուսաստանի ապագա վարքագծից է կախված՝ արդյո՞ք փաթեթը կգործարկվի թե ոչ, ասել է ֆոն դեր Լեյենը։

 

Եվրահանձնաժողովի ղեկավարը չի բացառել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև նրա շրջապատի անձանց և Կրեմլի մերձավոր օլիգարխների դեմ տնտեսական պատժամիջոցները։ Բացի այդ, տույժերը վերաբերում են բաղադրիչներին, «որոնք Ռուսաստանը չի կարող հեշտությամբ փոխարինել», այդ թվում՝ արհեստական ինտելեկտի, զենքի, ինչպես նաև քվանտային համակարգիչների, լազերների և տիեզերական արդյունաբերության ոլորտում։

 

Տաթև Ֆռանգյան