Կարեն Գիլոյանն այցելել է Գորիսի մանկապատանեկան մարզադպրոց

Լուրեր

29.06.2026 | 11:55
Հովակիմյանին էլ ՔՊ-ի հետ են շփոթում. Վարդևանյանը` իրեն «Հայաստան»-ի ներկայացուցչի հետ շփոթելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:47
Վնաս կա․ Պուտինը՝ Ուկրաինայի հարձակումների, բենզինի դեֆիցիտի, Անքորիջի համաձայնությունների մասին
29.06.2026 | 11:39
Քննարկվել է կրիտիկական հանքանյութերի ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը
29.06.2026 | 11:27
Պատ, դուռ, պատուհան չպիտի լինի, հենց բոլորը տեղափոխվեցին վթարային շենքը միանգամից պիտի քանդվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:15
Փոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրում. ՈՒՂԻՂ
29.06.2026 | 11:11
Երևանցիների շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի 98 թվականի «հոտած» պայմանագրին. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:06
ԱՄՆ-ն ու Իրանը պայմանավորվել են դադարեցնել փոխադարձ հարվածները
29.06.2026 | 11:03
ՍԴ-ն քննում է քաղաքական ուժերի դիմումները ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ. ՈՒՂԻՂ
29.06.2026 | 10:53
Կիևյանում ահռելի գործ է արվում, եթե վերջում ասֆալտի հարց ունեցանք, գումար չենք տալու. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 10:45
Ադրբեջանի ԱԳՆ-ն Իսրայելին կոչ է անում վերանայել Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը
29.06.2026 | 10:35
Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
29.06.2026 | 10:26
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 29-ի դրությամբ
29.06.2026 | 10:10
Փրկարարները վիրավոր արագիլին տեղափոխվել են կենդանաբանական այգի
29.06.2026 | 09:53
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.06.2026 | 09:39
Այրված մեքենայում հայտնաբերվել է երեք քաղաքացու դի․ ՃՏՊ Սուրենավանի մոտակայքում
Բոլորը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, նախարարության սպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ Դավիթ Բաղումյանը, Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանը և այլ ներկայացուցիչներ երեկ՝ փետրվարի 3-ին, այցելել են Գորիսի մանկապատանեկան մարզադպրոց՝ գույքով զինելու մարզադպրոցի՝ վերջերս բացված ձյուդոյի խմբակը. տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Ֆեդերացիայի ներկայացուցիչները Գորիսի մանկապատանեկան մարզադպրոցին ձյուդոյի տատամիներ և կիմոնոներ են տրամադրել, որոնք ձեռք են բերվել ամերիկահայ բարերար Արթուր Ալխասյանի օժանդակությամբ:

Ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանի խոսքով` սա Գորիսում մարզաձևի զարգացմանն ուղղված կարևոր քայլ էր. «Մեր նպատակը մարզերում ձյուդոն զարգացնելն է, ու հիմա լավ հնարավորություն ունեինք Գորիսում ձյուդոյի խմբակ բացելու համար, քանի որ Գորիսում այն երբեք չենք ունեցել: Վերջերս ԱՄՆ-ից ինձ հետ կապ հաստատեց ձյուդոյի մարզիչ Արթուր Ալխասյանը և առաջարկեց իր օգնությունը իր ծնողների ծննդավայր Գորիսում ձյուդոյի խմբակ բացելու և այն գույքով ապահովելու համար»:

Վարդան Ոսկանյանի խոսքով՝ Սյունիքում ձյուդոյի զարգացումն ու մասսայականացումն իրենց համար շատ կարևոր են. «Թեև խմբակը դեռ մեկ ամիս է՝ բացվել է, արդեն երեխաները հավաքվել են. հուսով եմ՝ նրանց թիմը կավելանա, ու Սյունիքի մարզում ձյուդոն կզարգանա: Խոսք ենք տալիս մարզում ավելացնելու ձյուդոյի խմբակները, տրամադրելու լավ մարզիչներ, որոնք այստեղ կնպաստեն մարզաձևի զարգացմանը: Սյունիքը շատ կարևոր մարզ է մեզ համար»:

Գորիսի մանկապատանեկան մարզադպրոցի լուսավոր և հիմնովին վերանորոգված դահլիճներում գործում են նաև ըմբշամարտի, ծանրամարտի և բռնցքամարտի խմբակներ: Երեխաները հնարավորություն ունեն զբաղվելու նաև թիմային մարզաձևերով՝ բասկետբոլ, վոլեյբոլ: ԿԳՄՍ նախարարի տեղակալը շրջել է մարզադպրոցի տարածքով, ծանոթացել ենթակառուցվածքներին ու նաև շփվել երեխաների հետ՝ նրանց կոչ անելով լավ մարզվել, շատ աշխատել ու մեծ նպատակներ դնել իրենց առջև:

Կարեն Գիլոյանը նախարարության և ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ այցելել է նաև Սիսիան՝ ծանոթանալու տեղի մարզադպրոցի պայմաններին և ենթակառուցվածքներին: