Մեծ պատերազմ սկսվեց՝ Թուրքիան կմտնի Հայաստան․ հարվածը կկանխվի, եթե ՀԱՊԿ-ից դուրս գանք, դառնանք դիտորդ․ Շանթ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքական գործիչ, Ցեղակրոն կուսակցության հիմնադիր Շանթ Հարությունյանի հետ․

-44-օրյա պատերազմից հետո Հայաստանի դերն ու դիրքը տարածաշրջանում մի փոքր փոխվեցին։ Եթե մինչև պատերազմը Ռուսաստանի, այսպես ասած, կցորդն էինք՝ ավելի հնազանդ քաղաքականություն էինք վարում, պատերազմում չտեսանք նրա աջակցությունը, պատերազմից հետո Հայաստանն ի՞նչ դեր է ստանձնում տարածաշրջանում, այս պետությունն ո՞ւր է գնում, ի վերջո: Հետաքրքիր է Ձեր տեսակետը:

-Հայաստանն առանձնապես ո՛չ դեր ունեցել է, ո՛չ էլ ունի, ինչպես որ կցորդ եղել է, այդպես էլ մնում է: Այսօր ամենաակտուալ թեման հայ-թուրքական հարաբերությունների հարցն է, ուրիշ հարց Հայաստանի օրակարգում չկա։ Իշխանությունների համար դա համար մեկ օրակարգն է, ընդդիմության համար նույնպես հայ-թուրքական հարաբերություններն են թիվ մեկ օրակարգը:

– Հանրային դաշտում փնտրվում է այն ուժը, կենտրոնը կամ պետությունը, որը ջատագովում է հայ – թուրքական հարաբերությունները: Դժվար է հասկանալ՝ ԱՄՆ–ն, ԵՄ–ն, թե Ռուսաստանն է ավելի շատ շահագրգռված Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ և սահմանները բացելով: Բոլորը ողջունել են, պատրաստակամություն են հայտնել, բայց կան տարբեր շահեր… Ձեր վերլուծություններն ի՞նչ են ցույց տալիս, ի՞նչ սխեմայի մեջ է մտնում այս կարգավորման գործընթացը:

-Այս կարգավորման գործընթացը մտնում է Մոսկվայի Լենին-Քեմալ պայմանագրի տրամաբանության ու իրավասության շրջանակի մեջ, որի բաղկացուցիչն է նաև Ղարսի պայմանագիրը: Իրենք մի փուլն արեցին՝ Արցախի մի մասը պատերազմի միջոցով վերցնելն էր, ու իրար հետ համաձայնեցրած գնում էին Ղարսի պայմանագրի վերավավերացմանը՝ ապօրինի մասերն էլ շտկելով նոր իշխանությունների հետ: Բայց հետաքրքիրն այն է, որ ԱՄՆ-ը Վրաստանում թույլ չտվեց 3+2 ձևաչափը, բայց Էրդողանն ու Պուտինը փորձում են շարունակել։ Դրանից բացի՝ ԱՄՆ-ը Էրդողանին ճնշեց՝ ասելով՝ եթե գնում ես քո ապօրինի պայմանագիրը օրինականացնելու, ուրեմն այդ քայլին գնա միայն Հայաստանի հետ, իմ դաշնակիցն ես, ձայն չեմ հանում, բայց դա «3+2»-ի  շրջանակում չանես, որովհետև շահեր կան բախվում են Ռուսաստանի հետ՝ և՛ Սև ծովի, և՛ Ռուսաստանի մուսուլման ժողովուրդների, և՛ Կենտրոնական Ասիայի մուսուլմանական պետությունների հետ կապված:

ԿԿԲ-ն միշտ փորձում է ինչ-որ կերպ վավերացնել Ղարսի պայմանագիրը՝ տարբեր մեթոդներով: Ովքեր բացահայտ ռուսամետներ են, ձայն չեն հանում, ասենք՝ Նիկոլին կարող են քննադատել, ասել՝ «թուրքի շպիոն» և այլն: Նիկոլն ինքն էլ է գնում Ղարսի պայմանագրի վավերացմանը: Բայց կա մի հակառակ թև, որը դատապարտում է ռուս-թուրքական դաշինքը, ուզում է չեղարկման գնալ:

ԿԿԲ-ն դրել է իր մարդկանց, որոնք հակառակ դիրքերից են ուզում այդ պայքարողներին խոչընդոտել… Փաստորեն, իրենք այս կողմից խանգարում են Ղարսի պայմանագրի չեղարկմանը՝ դաշտ ստեղծելով դրա վավերացման համար, և նաև ապօրինությունների եզրերը շտկելով, ավելի օրինական, ֆորմալ դաշտ բերելու համար պայմաններ ստեղծելով: Մյուս կողմից՝ իրավարար վճիռն անբեկանելի է և պարտադիր կատարման ուժ ունի, բայց ասում են՝ գնանք միջազգային դատարան, այսինքն՝ տանում, վիճարկելի են դարձնում անվիճարկելի օրենքը: Դա դեռ հերիք չէ, մի հատ էլ ասում են՝ թող Թուրքիան գա, վիճաբանություն անենք… Ի՞նչ է ստացվում. մենք ունենք երեք հատ «կոզր». (թեկուզև ցավալիորեն), մեկը Ղարսի պայմանագրի ապօրինությունն է, որ ուզում ենք չեղարկվի, որ հնարավորություն բացվի հայ-թուրքական բանակցություններում որոշակի հավասար դիրքերից խոսելու համար:

–Բայց նախ պետք է առաջ քաշել ապօրինի լինելու հանգամանքը:

-Հայաստանի ԱԺ-ն պետք է օրենք ընդունի, որ այս պայմանագիրն ընդունվել է ապօրինի միջոցներով ու հերթով նշի ապօրինությունները՝ օկուպացված է եղել, բռնակցված է եղել, սպառնալիքի տակ, զենքի տակ է արվել, ու այնտեղ կետեր կան, որ իրար հակասում են: Այնտեղ կարևոր կետ կա, դա մեր ժողովրդի մտքերի վրա իշխելն է… ԿԿԲ-ն ամեն գնով փորձում է խոչընդոտել Ղարսի պայանագրի չեղարկմանը՝ շանս տալով, որ թուրքերը Նիկոլի հետ դա վավերացնեն:

Երկրորդ «կոզրը» անբեկանելի, անվիճարկելի իրավարար վճիռն է, որը փորձում են տանել միջազգային դատարան, սարքել վիճարկելի, գցել վիճաբանությունների մեջ, ու ասում են՝ չենք էլ բացառում, որ կարող է «կրվենք», բայց գոնե դրա դիմաց Տրապիզոնում նավահանգիստ կտան, առևտրային հնարավորություններ կունենանք, այսինքն՝ վաճառականի հոգեբանությամբ մարդիկ սեփական հայրենիքը, որը մերը պետք է լիներ, պատրաստ են առևտրային հնարավորության դիմաց վաճառել: Կարող է մի քանի տարի հետո էլ, որը չեմ բացառում, ասեն Ցեղասպանության հարցն ենք մտնում դատարան վիճարկենք, տեսնենք՝ մե՞նք ենք ճիշտ, թե՞ թուրքը: Այսինքն՝ սա տեխնոլոգիա է, սկզբից անվիճարկելին սարքել վիճարկելի, հետո վիճարկելին շատ հեշտ է փոխելը, և միաշանակ չէ, թե վիճաբանությունների փուլում դատարանն ինչ կորոշի:

Կա նաև այլ կարևոր հարց. այսօր Արևմուտք-Ռուսաստան ուժեղ հակամարտություն է գնում, և երբ խոսակցություն է գնում՝ պատերազմ կլինի, թե չէ, շատերն ուղղակի տաք պատերազմի մասին են քննարկում… Ես չեմ կարծում, որ տաք պատերազմ կլինի, որովհետև դա մոլորակի վերջը կլինի: Բայց հիբրիդային պատերազմ է լինելու, որը վաղուց է գնում: Պատերազմի մեթոդները հիմա բազմազան են:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան