Facebook-ն առաջին անգամ կորցնում է օգտատերերին. մեղավոր է TikTok-ը

Լուրեր

17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
17.11.2026 | 20:09
Վիրավորանքի համար՝ նվազագույնը 1 մլն, զրպարտության համար՝ 2 մլն դրամ․ ԱՆ-ն առաջարկում է փոխհատուցման նոր շեմեր
17.11.2026 | 20:06
Գերմանիայի ԱԳ նախարարը Բաքվում է․ նրան ընդունել է Ալիևը
17.11.2026 | 19:52
Ազգային հերոսը՝ կոռուպցիայի համար դատապարտված․ ինչու Փիլոյանը չի զրկվել կոչումից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 19:40
Կրպակները քանդեցին, բարեկարգումը հետաձգվեց․ Շինարարների փողոցի պատկերը՝ 1 ամիս անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 19:30
Հայաստանի բնակչությունը գերազանցել է 3,1 միլիոնը․ հիմնական աճը՝ Երևանում և հարակից մարզերում
17.11.2026 | 19:16
Փրկարարները մարել են հանդիսությունների սրահում բռնկված հրդեհը
17.11.2026 | 19:01
Որտեղի՞ց էր այն փողը, որը տալիս էր․ Վահագն Ալեքսանյանը՝ Արսեն Գևորգյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 18:49
Թուրքիայի դատարանն ընդդիմադիր Sözcü TV-ն պետական ​​վերահսկողությանն է փոխանցել․ ոստիկանությունը ձերբակալել է ղեկավարներին
17.11.2026 | 18:28
Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Իրանը շատ մեծ գին կվճարի
17.11.2026 | 18:22
Եթե ես վաղը բանտում մահանամ, ինձ հետ սենց չվարվեք հանկարծ․ Եղոյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 18:15
Խցանումներից խուսափելու համար քննարկվում են կենտ ու զույգ համարներով երթևեկության սահմանափակումներ և տուգանքների խստացում․ Ավինյան
Բոլորը

Վերջին 18 տարիների ընթացքում առաջին անգամ Facebook-ը գրանցել է օրական օգտատերերի քանակի նվազում։ Ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգն այս ամենի մեղավոր է համարում TikTok-ի բումը, գրում է Daily Mail-ը։

«Մարդիկ իրենց ժամանակն անցկացնելու շատ ընտրություն ունեն, և այնպիսի հավելվածները, ինչպիսին TikTok-ն է, շատ արագ են մեծանում»,- Washington Post-ի հաղորդմամբ՝ ասել է Ցուկերբերգը։

Նա կրկնել է, որ Meta ընկերությունը, որին պատկանում են Facebook-ը, Instagram-ը և WhatsApp-ը, մեծ ջանքեր է գործադրում զարգացնելու իր կարճ տեսաերիզների՝ Reels-ի ձևաչափը՝ փորձելով մրցակցել TikTok-ի հետ:

«Ահա թե ինչու մեր ուշադրության կենտրոնացումը Reels-ի վրա այդքան կարևոր է երկարաժամկետ հեռանկարում», – հավելել է նա:

Facebook-ը, որն այժմ ունի ամեն օր սոցցանց մուտք գործող 1,93 միլիարդ օգտատեր, չորեքշաբթի օրվա սակարկությունների ընթացքում գրանցել է բաժնետոմսերի 20%-ից ավելի անկում, քանի որ Metaverse նախագծի վրա անսպասելի մեծ ծախսերը հանգեցրել են ընկերության չորրորդ եռամսյակի շահույթի եզակի նվազման:

Meta-ի բաժնետոմսերը նվազել են 22,6 տոկոսով՝ հասնելով մինչև 249,90 դոլարի, ինչի հետևանքով ընկերության շուկայական արժեքը նվազել է մոտ 200 միլիարդ դոլար:

Տաթև Ֆռանգյան