Պենտագոնը մեկնաբանել է ՌԴ-ին «անվտանգության երաշխիքների» վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանի «արտահոսքը»

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Պենտագոնը հաստատել է, որ լրատվամիջոցներում ավելի վաղ հրապարակված տեքստն իսկապես ԱՄՆ-ի գրավոր պատասխանն է Ռուսաստանին՝ «անվտանգության երաշխիքների» վերաբերյալ նրա առաջարկներին։ Այս մասին Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։

Նա հաստատել է արտահոսքը՝ հավելելով, որ փակ բանակցություններում ԱՄՆ-ի դիրքորոշման և հրապարակային հայտարարությունների միջև տարբերություն չկա:

«ԱՄՆ-ի առաջարկները հայտնվել են եվրոպական լրատվամիջոցներում: Մենք այս փաստաթուղթը չհրապարակեցինք: Բայց հիմա, երբ ամբողջ աշխարհը տեսավ այն, կարող եք հասկանալ, որ մենք իրավացի ենք, երբ ասում ենք՝ մեր հրապարակային հայտարարությունների և փակ բանակցություններում մեր դիրքորոշումների միջև տարբերություն չկա»,- ասել է Պենտագոնի խոսնակը։

Քիրբին նաև ասել է, որ փաստաթղթերի հրապարակումից հետո կարելի է ասել, որ Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի միջև երկխոսության հնարավորություններ կան։

Տաթև Ֆռնգյան