Ստամբուլ-Երևան առաջին չվերթն է տեղի ունեցել 2020թ. ի վեր․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

08.09.2026 | 13:18
Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:54
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց ցանկապատ է կառուցել
08.09.2026 | 12:46
Շատ խիստ կպատժվեք, եթե շարունակեք ձեր բերանը բացել անպարկեշտ ձևով. Ավինյանը` Զարոկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:37
Հաշտ չենք նրա հետ,որ երկրի դատաիրավական համակարգը գործի մեկ անհավասարակշիռ մարդու ցուցումով․Քոչարյան
08.09.2026 | 12:33
Բեռլինում բողոքի ցույցեր են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:28
ԱԺ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:21
Լեռնային Ղարաբաղում աշխատող ադրբեջանցի կապալառուին «սպառնում են ձերբակալությամբ»՝ աշխատանքի վճարը պահանջելու համար
08.09.2026 | 12:17
Պեդրո Զարոկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:12
Առաջիկա 2-3 ամսում լուրջ զարգացումներ են սպասվում, որոնց նախագահ Քոչարյանը դիմադրելու է․ Խամոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:03
ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 11:59
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սարատովը․վնասվել են բնակելի շենքեր, կան վիրավորներ
08.09.2026 | 11:53
Մեկնարկել են Մեղրի-Ծավ ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները
08.09.2026 | 11:44
Ավետիք Բաբայանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում փոխադարձ չարտերային չվերթների թույլտվությունից հետո, նախօրեին տեղի են ունեցել 2020 թվականից վեր առաջին թռիչքները։

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից Ստամբուլ է մեկնել 64 ուղևոր։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել Ստամբուլի «Սաբիհա Գյոքչեն» օդանավակայանում։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ էլ՝ «Pegasus Airlines» ավիաընկերության PC 550 չվերթի 99 ուղևոր, որոնց անձնագրի մշակումն ավարտվել է, ինքնաթիռ են նստել և ժամը 23.25-ին մեկնել Երևան։ Շուրջ 2 ժամ տևած թռիչքից հետո Pegasus ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։

Ըստ տարբեր տեղեկությունների՝ Ստամբուլից Երևան ժամանող ուղևորների ճնշող մեծամասնությունը տեղի հայերն են եղել։

Նշենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ չվերթները դադարել էին 2020 թվականի սկզբին, այն բանից հետո, երբ թուրքական AtlasGlobal ավիաընկերությունը, որը շաբաթական մի քանի թռիչք էր իրականացնում դեպի Երևան, հայտարարել էր սնանկացման մասին։

Հիշեցնենք՝ Երևանն ու Անկարան հարաբերությունների կարգավորման երկխոսություն են սկսել, որի համար երկու երկրները նաև հատուկ բանագնացներ են նշանակել։ Նրանց առաջին հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում հունվարի 14-ին։

Էմմա Չոբանյան