Օմիկրոնը երեխաների շրջանում տարածված է, մանկական բաժանմունքները ծանրաբեռնված են. Ավանեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Օմիկրոնը շատ տարածված է նաև երեխաների շրջանում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Օմիկրոնով մինչև 18 տարեկան երեխաներն էլ են հաճախ հիվանդանում: Մանկական բժշկական կենտրոնները լարված ռեժիմով աշխատում են պացիենտներին բժշկական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ, մանկական բաժանմունքները ծանրաբեռնված են»,- նշեց նախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում: