Վերջին 10 տարում անշարժ գույքի առքուվաճառքի ամենաշատ գործարքները գրանցվել են 2021-ին

Լուրեր

08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
Բոլորը

Անշարժ հույքի շուկան վերականգնվում է․ նախորդ տարի ռեկորդային թվով առքուվաճառքի գործարքներ են կատարվել վերջին 10 տարում։ Այս մասին տեղեկանում ենք Կադաստրի կոմիտեի հրապարակած տվյալներից։

Այսպես․ 2021 թվականին Հայաստանում գրանցվել է առքուվաճառքի 56 հազար 44 գործարք՝ նախորդ տարվա 46 հազար 159-ի փոխարեն։ Այսինքն՝ այս տարի նախորդ տարվա համեմատ գործարքների թիվն աճել է 21,4 %-ով։ 

Ամենաշատ գործարքները գրանցվել են Երևանում՝ ընդհանուր առքուվաճառքի գործարքների 31․4 %-ը։ Մարզերից ամենաշատ գործարքները եղել են Կոտայքում, Արարատի և Արմավիրի մարզերում, իսկ ամենաքիչը՝ Վայոց Ձորի մարզում։ 

Նշենք, որ Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում անշարժ գույքի առքուվաճառքի աճ է գրանցվել, բացի Սյունիքի մարզից։ Այստեղ նախորդ տարվա համեմատ առքուվաճառքի գործարքները նվազել են 2.1 %-ով։ 

Առքուվաճառքի գործարքների 8,2 %-ի դեպքում կողմ են հանդիսացել օտարերկրյա քաղաքացիները։ Նրանց կողքից առքուվաճառքի 4621 առքուվաճառքի գործարք՝ 1466 գնում և 3034 վաճառք։ 

Այնուամենայնիվ, նշենք, որ նախորդ տարվա համեմատ օտարերկրյա քաղաքացիների մասնակցությամբ առքուվաճառքի գործարքները աճել են, սակայն դեռևս չեն հասել նախաքովիդյան՝ 2019 թվականի տվյալներին։ Այսպես․ 2019 թվականին Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների մասնակցությամբ գրանցվել է 6204 գործարք, այնինչ 2020 թվականին այդպիսի  3495 գործարք է գրանցվել: 

Ըստ Կադաստրի կոմիտեի՝ Երևանում բնակարանների 1 քմ մետրի արժեքը էական փոփոխությունների չի ենթարկվել։ Սյունիքի մարզի Գորիս, Կապան, Սիսիան, Մեղրի, Քաջարան քաղաքներում գների նվազում է արձանագրվել, իսկ Արտաշատում, Վանաձորում և Գյումրիում բնակարանները փոքր-ինչ թանկացել են։

Անժելա Պողոսյան