ԱՄՆ-ն առաջիկա օրերին լրացուցիչ զորքեր կտեղափոխի Արևելյան Եվրոպա․ Ջո Բայդենը հավանություն է տվել

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել Արևելյան Եվրոպա լրացուցիչ զորքեր ուղարկելուն։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։ ՏԱՍՍ-ը։ 

CNN հեռուստաալիքը, վկայակոչելով ԱՄՆ վարչակազմում իր աղբյուրներին, հաղորդում է, որ զորքերի տեղափոխումը տեղի է ունենալու առաջիկա օրերին։ 

Հեռուստաընկերության աղբյուրի տվյալներով՝ Լեհաստանում կտեղակայվի 2000 զինծառայող, ևս «մի քանի հազար» զինվորական էլ կտեղակայվի ՆԱՏՕ-ի հարավարևելյան թևում, այդ թվում՝ Ռումինիայում։ Սպասվում է, որ Պենտագոնը շուտով պաշտոնապես կհայտարարի լրացուցիչ ուժերի տեղակայման մասին։ 

Իր հերթին, The Wall Street Journal-ը հայտնում է, որ ԱՄՆ-ը Գերմանիայից Ռումինիա կտեղափոխի մոտ 1000 զինվորականի՝ ՆԱՏՕ-ի արևելյան թևի ուժեղացման շրջանակում:

Լրատվամիջոցը գրում է, որ Պենտագոնը հրամայել է ևս մի քանի հազար զինծառայողի բերել բարձր պատրաստվածության՝ Եվրոպա հնարավոր տեղափոխման դեպքում։ 

«Բացի այդ, Պենտագոնը հույս ունի Եվրոպայի ներսում այլ տեղափոխումներ իրականացնել և հրամայել է ևս մի քանի հազար զինծառայողների պատրաստ լինել տեղակայման համար՝ 8500-ից զատ, որոնք նման հրաման են ստացել նախորդ շաբաթ»,- գրում է լրատվամիջոցը։ 

Էմմա Չոբանյան