ԵՄ պաշտոնյան Բաքվում բանակցություններ է վարելու Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկայի նախարարների հետ
Քաղաքականություն
02.02.2022 | 18:58Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Քադրի Սիմսոնը փետրվարի 3-ին այցելելու է Բաքու՝ մասնակցելու Հարավային գազային միջանցքի մասնակից երկրների 8-րդ նախարարական հանդիպմանը։ Այս մասին գրում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը։
Նշվում է, որ Սիմսոնն առանձին հանդիպումներ է ունենալու Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դյոնմեզի և Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի հետ։
Բանակցությունների թեման Եվրոպա բնական գազի մատակարարումների հնարավոր ավելացումն է։
Էմմա Չոբանյան