Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ՌԴ-ի և Ուկրաինայի միջև պատերազմ չի ուզում

Լուրեր

14.09.2026 | 11:47
Ծավի ջրում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը․ բնակիչներին հորդորում են ջուրը չօգտագործել
14.09.2026 | 11:45
«Փարքինգի նոր տրամաբանություն քննարկեք, որ ինչ-որ միջին մակարդակի չինովնիկներ սև փող չաշխատեն»․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:33
Հաջիևը մեր պատմությունը աղվանական է ներկայացնում, դիրքորոշո՛ւմ հայտնեք․ Գրիրգորյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:22
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 10-րդ հողամասը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 11:11
Ձախողումներն ակնհայտ են, ակնկալում եմ՝ Աժ նախագահի հրաժարականն այս նստաշրջանի ընթացքում․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:58
Բեռլինում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը․ ընդգծվել է ՀՀ–Գերմանիա ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 10:46
Օմանը հետաձգել է Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի և տարածաշրջանի երկրների հետ բանակցությունները
14.09.2026 | 10:44
Չեմ պատրաստվում հրաժարական տալ, շատ տափակ հումոր էր․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:35
Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը 10 օրով կդադարեցվի
14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ պետություն, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմ չի ցանկանում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ես լինելու եմ Ուկրաինայում, որտեղ տեղի է ունենալու բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի նիստ։ Հետո մեզ կայցելի պարոն Պուտինը։ Իհարկե, մեր խնդիրը նրանում է, որ լուծենք Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ստեղծված իրավիճակը։ Մենք չենք ցանկանում պատերազմ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, որի մասին անընդհատ խոսում են։ Դա վատ նշան է տարածաշրջանի համար։ Մենք, որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր, դա չենք ուզում»,- ասել է Էրդողանը։

Նա նաև խոսել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին՝ նշելով, որ ռուսական C-400 համակարգերի մատակարարման հարցը շատ կարևոր քայլ է Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերություններում, և դրանք կարևոր պաշտպանական համակարգեր են։

«Մենք պայմանավորվել ենք Ռուսաստանի հետ, և դա որևէ խնդիր չի առաջացնում ՆԱՏՕ-ի տեսակետից, քանի որ ՆԱՏՕ-ի երկրներից յուրաքանչյուրը զենքի ձեռքբերման իր որոշումն է կայացնում։ ԱՄՆ-ում կան արտադրանքներ, որոնք մենք, ցավոք, չենք ստացել, չնայած դրանց համար վճարել ենք։ Ամենակարևորը F-35-ներն են։ ԱՄՆ-ն արգելակում է բանակցային գործընթացը»,- ասել է Էրդողանը։

Նա հայտնել է, որ Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը շարունակում է աշխատել ԱՄՆ-ի հետ՝ այդ խնդրին F-16-երի արդիականացման կամ նորերրի մատակարարման միջոցով լուծում տալու համար։

Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ Անկարան ձգտում է ոչ թե նոր թշնամիներ ձեռք բերել, այլ ինչքան հնարավոր է՝ շատ ընկերներ։

«Արտաքին քաղաքականության տեսանկյունից մեր նպատակն է ոչ թե ավելի շատ թշնամիներ ձեռք բերելը, այլ ընկերներ ունենալը։ Մինչ օրս մենք ձգտել ենք ընկերանալ երկրների հետ՝ կլինի Ռուսաստանը, Ուկրաինան, Իրանը, հատկապես՝ եվրոպական պետությունները։ Իհարկե, Ռուսաստանի հետ հարաբերությունները չեն եղել այդքան ընկերական, որքան այս ժամանակաշրջանում։ Կարևոր է, որ մենք հասել ենք առևտրի լուրջ ծավալի»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Նա նշել է, որ վերջին տարիներին Ռուսաստանի հետ հարաբերությունները ռազմավարական նախագծերի իրականացման ոլորտում հասել են նոր մակարդակի։ Որպես դրա վառ օրինակ՝ Էրդողանը խոսել է ռուսական գազի մատակարարման և «Աքքույու» ատոմակայանի կառուցման մասին։

Էմմա Չոբանյան