Լրատվամիջոցները հրապարակել են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխանները Ռուսաստանին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

19.11.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 09:34
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
19.11.2026 | 09:03
Անհետ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն. ՈՒՂԻՂ
18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
Բոլորը

Իսպանական El Pais-ը հրապարակել է փաստաթղթեր, որոնք, ըստ լրագրողների, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխանն են անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներին։

Ըստ պարբերականի՝ ԱՄՆ-ը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության հետ երկխոսություն սկսելու պատրաստակամության մասին՝ միջանկյալ և փոքր հեռահարության հրթիռների ոլորտում սպառազինությունների վերահսկման շուրջ, ինչպես նաև քննարկելու Ուկրաինայում հարձակողական հրթիռների տեղակայումը սահմանափակելու փոխադարձ պարտավորությունները։

Նաև ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն, ըստ հրապարակման, Ռուսաստանի Դաշնությանը փոխանցել են, որ ձեռնպահ են մնում Արևելյան Եվրոպայում միջուկային զենք տեղակայելուց:

Բացի այդ, ասվում է, որ ԱՄՆ-ը պատրաստ է Ռուսաստանի Դաշնության հետ քննարկել Ռումինիայում և Լեհաստանում «տոմահավկ» թևավոր հրթիռների չտեղակայումը հաստատող մեխանիզմը: Փաստաթղթերում ասվում է նաև, որ ԱՄՆ-ը պատրաստ է «մի շարք վստահության միջոցներ ձեռնարկել» ռազմական ոլորտում, մասնավորապես, ստեղծել արտակարգ շփման գիծ, որը կօգնի կանխել միջադեպերն օդում և ծովում։

Իր հերթին, ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ իրենք առճակատում չեն ցանկանում, բայց իրենց համար սկզբունքային հարցերում զիջումների չեն գնա։