Ադրբեջանը ձգտում է իր ռազմաօդային ուժերը համալրել թուրքական արտադրության ինքնաթիռներով․ վերլուծաբան

Լուրեր

16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքուն կարող է ձգտել ընդլայնել իր ռազմաօդային ուժերի փոքր ինքնաթիռները հարևան Թուրքիայից և Վրաստանից ձեռքբերումներով։ Այս մասին գրում է վերլուծաբան Փոլ Իդդոնը, փոխանցում է «Ահվալ» գործակալությունը։

Ադրբեջանը, որի ռազմաօդային ուժերը կազմված են ռուսական արտադրության տասնյակ ՄիԳ-29 կործանիչներից և Սու-25 գրոհային ինքնաթիռներից, հնարավոր է՝ փնտրում են ուսուցողական ինքնաթիռներ, որոնք կարող են օգտագործվել նաև որպես թեթև հարձակման ինքնաթիռներ։ Ըստ վերլուծաբանի՝ թուրքական արտադրության երկտեղանոց TAI Hürkuş-ը հնարավոր տարբերակ կարող է լինել։

Հեղինակը գրում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները հասել են պատմական գագաթնակետին։ Արցախյան 44-օրյա պատերազմում էլ Թուրքիայի ռազմական աջակցությունը վճռորոշ նշանակություն ունեցավ։ Իդդոնը նաև հիշեցնում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները ստորագրել են Շուշիի հռչակագիրը, որը նախատեսում էր երկրների միջև քաղաքական, տնտեսական և պաշտպանական կապերի ընդլայնում։

«Ադրբեջանը կարող է փնտրել նաև Hürjet-ը, երբ այն դուրս գա արտադրության գծից, որպեսզի ուժեղացնի իր օդուժը, պատրաստի նոր օդաչուների, իսկ գործող օդաչուներին լրացուցիչ թռիչքի ժամանակ տրամադրի»,- գրում է Իդդոնը՝ նշելով, որ Բաքուն կարող է դիտարկել նաև թուրքական մեկ այլ՝ TAI Hürjet ինքնաթիռը։

Թուրքիան Բաքվին օգնում է նաև արդիականացնել իր Frogfoots-ը, որպեսզի դրանք համատեղելի լինեն թուրքական և տեղական արտադրության սպառազինությունների հետ, այդ թվում՝ Թուրքիայի SOM հրթիռները, որոնց հեռահարությունը 150 մղոն է։

Իդդոնը հավելում է, որ Ադրբեջանի քայլերը կարող են նաև ոգեշնչված լինել Հայաստանից, որը ձեռնամուխ է եղել իր օդուժի արդիականացմանը՝ Ռուսաստանից գնելով Սու-30 ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչներ, որոնք նույնիսկ չեն էլ օգտագործվել Արցախյան 44-օրյա պատերազմում, չնայած Երևանի զինանոցում եղած ամենամարտունակ և առաջադեմ կործանիչներն են։

Էմմա Չոբանյան