Ընթանում է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը. կանանց պայքարում հայտնի են չեմպիոնները

Լուրեր

10.02.2026 | 12:45
Հայ հրաձիգները ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներով են վերադարձել պատանեկան ԵԱ-ից
10.02.2026 | 12:37
Բաքվում մեկնարկել է Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատական նիստը
10.02.2026 | 12:30
ՌԴ-ն հարվածել է Օդեսային և Զապորոժիեին․ վիրավորներ կան
10.02.2026 | 12:22
Հայաստանի՝ Կոռուպցիայի ընկալման համաթվի 2025թ. արժեքը նախորդ տարվա համեմատ նվազել է մեկ միավորով․ Transparency International
10.02.2026 | 12:11
ՀՀ-ն ԱՄՆ-ից անօդաչուներ է ձեռք բերել // YouTube-ի մոնետիզացիան Հայաստանում կաշխատի․ ԼՈՒՐԵՐ
10.02.2026 | 11:55
ԵՄ-ն քննարկում է Վրաստանի և Ինդոնեզիայի նավահանգիստների նկատմամբ պատժամիջոցների հարցը՝ ՌԴ-ի դեմ սահմանափակումների նոր փաթեթի շրջանակում
10.02.2026 | 11:49
2370 վարորդական իրավունք է դադարեցվել՝ թմրաբանական, հոգեբուժական կառույցներում հաշվառմամբ պայմանավորված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.02.2026 | 11:46
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
10.02.2026 | 11:44
Կույրերի միավորման նախագահն արձագանքել է միավորման անդամների մեղադրանքներին
10.02.2026 | 11:41
ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
10.02.2026 | 11:41
Վալերի Ծառուկյանը նոր թիմ ունի
10.02.2026 | 11:33
Ընդդիմադիրները ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ են ներկայացրել
10.02.2026 | 11:24
Ինչո՞ւ վարչապետի 2024-ի հանձնարարականը չի կատարվել․ Հայկ Սարգսյանը՝ ՊԵԿ փոխնախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.02.2026 | 11:16
Նման հայտարարություն ընդունելուց հետո ՀՀ գլխավոր դատախազը, դատավորներ պետք է պաշտոնանկ արվեն․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.02.2026 | 11:13
Ես մտադիր եմ քաղաքական, հանրային Նոյյան տապան ստեղծել․ միայնակ փրկվել հնարավոր չէ․ Գագիկ Ծառուկյան
Բոլորը

Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում այսօր մեկնարկել է ծանրամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Մրցումային առաջին օրը Հայաստանի չեմպիոններին որոշել են կանայք:

ԿԳՄՍՆ-ից տեղեկանում ենք, որ 6 տարվա դադարից հետո մեծ սպորտ է վերադարձել Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանն ու 87 կգ քաշային կարգում նվաճել Հայաստանի չեմպիոնությունը: Խուրշուդյանը երկամարտի 216 կգ արդյունքով (99+117) է նվաճել Հայաստանի առաջնության ոսկե մեդալները։

Հայաստանի չեմպիոններ են դարձել նաև Նատալիա Սարգսյանը (45 կգ), Գյուլնարա Տիգրանյանը (49 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Իզաբելա Յայլյանը (59 կգ), Վալենտինա Մովսիսյանը (64 կգ), Մարիամ Միքայելյանը (71 կգ), Միլենա Խաչատրյանը (76 կգ), Տաթև Հակոբյանը (81 կգ) և Ջուլիետա Ավանեսյանը (87+ կգ):

Կանանց ստուգատեսին ընդհանուր առմամբ 35 մարզուհի է մասնակցել:

Տղամարդկանց առաջնությունը կմեկնարկի վաղը՝ փետրվարի 2-ին. 5 օր շարունակ 10 քաշային կարգերում Հայաստանի ուժեղագույն ծանրորդները կպայքարեն չեմպիոնի կոչման համար: Տղամարդկանց մրցումներին մոտ 130 ծանրորդ կմասնակցի:

Հայաստանի ծանրամարտի հավաքականը երեկ՝ հունվարի 31-ին, ավարտել է տարվա առաջին ուսումնամարզական հավաքն Աբովյանում, որին 11 ծանրորդ էր մասնակցում:

Մարզիչ Վիգեն Խաչատրյանի խոսքով, հավաքը լավ է անցել. «Առաջին երկու հավաքը միշտ էլ ավելի շատ վերականգնողական բնույթ է կրում: Տեսնում ենք՝ ինչ վիճակում են ծանրորդներն ու ըստ այդմ պատրաստվում ենք Հայաստանի առաջնությանը: Առաջնությունից հետո նորից հավաքներ կունենանք Աբովյանում, Ծաղկաձորում և Օլիմպավանում՝ նախապատրաստվելով արդեն Եվրոպայի առաջնությանը»: