Հայաստանի համար Ավստրիան ունի առանցքային նշանակություն՝ որպես ԵՄ անդամ երկիր․ ԱԳՆ

Լուրեր

30.03.2026 | 14:49
Ալեն Սիմոնյանն ընդունել է Կատարի Պետության նորանշանակ դեսպանին
30.03.2026 | 14:37
Կա՛մ մահացած է, կա՛մ ծայրահեղ վատ վիճակում. Թրամփը՝ Մոջթաբա Խամենեիի մասին
30.03.2026 | 14:31
Հայ մարզիկները ոսկե ու բրոնզե մեդալներ են նվաճել մուայթայի միջազգային մրցաշարում
30.03.2026 | 14:20
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.03.2026 | 14:13
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Ռուսաստանի հարավը. Տագանրոգում 1 մարդ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել
30.03.2026 | 14:05
Հետախուզվողներ են հայտնաբերվել․ ՆԳՆ
30.03.2026 | 13:56
Թրամփը դիտարկում է «Իրանից ուրանի հանելու ռազմական գործողության» հնարավորությունը. WSJ
30.03.2026 | 13:48
ԱԴԾ-ն Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան քարտուղարին մեղադրել է «հետախուզական գործունեության» մեջ․ նա կվտարվի երկրից
30.03.2026 | 13:40
Քրեական վարույթ է նախաձեռնվել՝ եկեղեցում Փաշինյանի հետ կապված միջադեպի առթիվ
30.03.2026 | 13:35
Սիները և Սաբալենկան՝ Մայամիի մրցաշարի հաղթողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 13:24
Իտալիայում թանգարանից գողացել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի նկարները
30.03.2026 | 13:16
Բյուրեղավանի «Արև» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
30.03.2026 | 13:07
Թրամփը հայտարարել է, որ դեմ չէ Ռուսաստանից Կուբա նավթի մատակարարումներին
30.03.2026 | 12:59
«Սանդերլենդը» Ֆինն Գերագուսյանին շնորհավորել է Հայաստանի հավաքականում նորամուտի առթիվ․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
30.03.2026 | 12:50
Երեք օրում բացահայտվել է 232 հանցագործություն, գրանցվել է 32 ավտովթար. ՆԳՆ ոստիկանություն
Բոլորը

ՀՀ ԱԳՆժ-ն ներկայացրել է Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների վերաբերյալ համառոտ նկարագիր։

Փետրվարի 2-ից 3-ը աշխատանքային այցով Հայաստանում է գտնվելու Ավստրիայի Հանրապետության եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը: Այցը նպատակաուղղված է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը, դրանց որակական նոր լիցք հաղորդելուն:

Հայ-ավստրիական հարաբերությունները վերջին տարիներին նշանակալի առաջընթաց են ապրել։ Հայաստանի համար Ավստրիան ունի առանցքային նշանակություն՝ որպես ԵՄ անդամ երկիր։ Երկու երկրների միջև համագործակցության խորացումը կարևորվում է նաև բազմակողմ ձևաչափում փոխգործակցության տեսանկյունից։ Ավստրիան այն եզակի պետություններից է, որի կառավարությունը շուրջ 4 տարի դրամաշնորհներ է տրամադրել ՀՀ-ում սիրիահայության վիճակը բարելավելու նպատակով:

Հայ-ավստրիական երկկողմ հարուստ օրակարգը ներառում է փոխգործակցություն առևտրատնտեսական, կրթության ոլորտներում, համագործակցություն խորհրդարանական մակարդակում, աջակցության ծրագրերի, մասնագիտական կարողություների զարգացման ոլորտում, որոնց հիմքում առկա է ամուր իրավապայմանագրային դաշտ:

Երկկողմ հարաբերություններ

Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 24-ին:

2018թ. նոյեմբերի 28-ին Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Արմեն Պապիկյանը:

2012թ. օգոստոսի 28-ին Հայաստանում Ավստրիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել (նստավայրը` Վիեննա) Ալոիս Կրաուտը: 2021թ. Հայաստանում Ավստրիայի Զարգացման համակարգման գրասենյակի ղեկավար է նշանակվել Կլաուս Կապպերը:

Առևտրատնտեսական հարաբերություններ

Հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում վերջին՝ յոթերորդ նիստը տեղի է ունեցել 2016թ. ապրիլի 12-ին Վիեննայում: Հերթական նիստն անցկացվելու է 2022թ. փետրվարի 3-ին՝ Ավստրիայի ԱԳ նախարարի՝ Հայաստան այցի շրջանակներում։

2013թ.-ից Հայաստանում գործում է Ավստրիական զարգացման գործակալությունը (ԱԶԳ) (գլխամասը` Թբիլիսի): Ավստրիական կողմը կարևորում է աջակցությունը Հայաստանում ընթացող սոցիալ-տնտեսական բարեփոխումներին, համագործակցությունը գյուղատնտեսության, բնապահպանության, էներգետիկ, մասնավորապես` վերականգնվող էներգիայի արտադրության ոլորտներում: Այդ համատեքստում Ավստրիայի զարգացման գործակալությունը ներդրել է Հայաստանի սահմանային մարզերին աջակցման ծրագիրը:

Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը Ավստրիայի հետ 2021թ. հունվար-նոյեմբերին կազմել է շուրջ 23 մլն. ԱՄՆ դոլար։

Քաղաքական երկխոսություն

Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև առկա է խորհրդակցությունների ձևաչափ։ Հայ-ավստրիական վերջին քաղաքական խորհրդակցությունները տեղի են ունեցել 2018թ. նոյեմբերին Երևանում:

Միջխորհրդարանական համագործակցություն

Հայ-ավստրիական խորհրդարանական կապերը աչքի են ընկնում ակտիվությամբ: Երկու երկրների օրենսդիր մարմիններում գործում են միջխորհրդարանական բարեկամական խմբեր։

***

2015թ. ապրիլի 22-ին Ավստրիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ հայտարարություն։

2020թ․ նոյեմբերին Ավստրիայի կառավարությունը որոշում է կայացրել Արտաքին աղետների հիմնադրամից 44-օրյա պատերազմի հետևանքները մեղմելու համար 1 միլիոն եվրո մարդասիրական օգնություն տրամադրել, որն իրականացվել է ԿԽՄԿ-ի միջոցով։