Վ. Խաչատուրյանի հարցով լավ ընտրություն ենք կատարել, իմ անունն էլ է քննարկվել, ինքնաբացարկ եմ հայտնել․ Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 16:10
Նեյմարն ավարտեց կարիերան Բրազիլիայի հավաքականում
29.07.2026 | 16:04
Մահափորձ Տուլայում ԱԹՍ-ներ մշակող ընկերության ղեկավարի դեմ
29.07.2026 | 15:55
Կուսակցությունների խոշոր նվիրատու 202 անձի եկամուտները կասկած են առաջացրել. նյութերը ԿԿՀ-ն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե 
29.07.2026 | 15:49
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
29.07.2026 | 15:47
2026-ի առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է ավելի քան 6,6 մլրդ դրամ
29.07.2026 | 15:41
ԵԿՄ-ն լրագրողներն են լուծարել. ես և´ նախագահ եմ լինելու, և´ պատգամավոր. Սասուն Միքայելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 15:39
Պետբյուջեից 24 մլն դրամ՝ Փաշինյանի հովանու ներքո հեծանվային արշավ կազմակերպելու համար
29.07.2026 | 15:30
Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակիցն անհետ կորել է Բրազիլիայում
29.07.2026 | 15:19
Ռուսական կողմն 80 անօդաչուներով հարձակվել է Ուկրաինայի վրա․ Խերսոնում զոհ կա
29.07.2026 | 15:10
Խուդաթյանը՝ ռուսական գազն իրանականով փոխարինելու մասին // ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 14:59
Հանկարծամահություն չէր․ Աջափնյակում մահացած տղամարդու դեպքով սպանության վարույթ է նախաձեռնվել
29.07.2026 | 14:51
Իրանը դիտարկել է Ուկրաինայում նավահանգստի հարվածելու տարբերակը՝ ի պատասխան Կասպից ծովում իրանական նավի վրա հարձակման․ NYT
29.07.2026 | 14:41
Դանիել Իոաննիսյանը Ավետ Կոնջորյանի դեմ հաղորդում է ներկայացրել Դատախազություն
29.07.2026 | 14:27
Զելենսկին հայտնել է Ռյազանի և Պերմի նավթավերամշակման գործարաններին հարվածների մասին
29.07.2026 | 14:18
Հայտնի է՝ որքան գումար է առաջարկել «Ռեալը» Ռոդրիի տրանսֆերի համար
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիրը» ՀՀ նախագահի 5-6 թեկնածու է ունեցել, որոնց թվում են եղել նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, եղել է նաև կին թեկնածու: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ ինքն ինքնաբացարկ է հայտնել:

«Շատ երկար քննարկումներ ենք ունեցել թեկնածուների առնչությամբ և արդյունքում որոշեցինք Խաչատուրյանի թեկնածությունն առաջադրել։ Ես անձամբ գտնում եմ, որ շատ ճիշտ թեկնածու ենք ընտրել, որն իր անցած ճանապարհով, իր պարկեշտությամբ համապատասխանում է այդ պաշտոնին և շատ լավ կիրականացնի իր պարտականությունները»,- նշեց Սիմոնյանը։

Սիմոնյանը հավելեց, որ Խաչատուրյանի թեկնածությունը մի քանի հոգու կողմից է առաջադրվել, բայց կոնկրետ ովքեր են եղել առաջադրողները, չի հիշում։

Սիմոնյանը վստահեցրեց, որ ճիշտ չեն այն լուրերը, թե Խաչատուրյանի թեկնածությունը ՔՊ–ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն է առաջարկել։

«Ինքն ընդհանրապես որևէ կապ չի ունեցել։ Պարոն Սուքիասյանը վարչության քննարկումներին չի մասնակցել և չի էլ կարող մասնակցել, որովհետև նա վարչության անդամ չէ»,- նշեց ԱԺ նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում: