Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն ավարտական փուլում են. ԱՄՆ Պետքարտուղարություն

Լուրեր

10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն ավարտական փուլում են։ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) վերականգնման շուրջ համաձայնության հասնել հնարավոր է միայն մի քանի շաբաթվա ընթացքում, որից հետո համաձայնագրին վերադարձն այլևս հնարավոր չի լինի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը։

Քանի որ Իրանը շարունակում է իր միջուկային գործունեությունը, գործընթացի ժամանակացույցը կրճատվում է, ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը։

Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ բանակցությունները հասել են ավարտին։

«Մենք այժմ գտնվում ենք ճանապարհի եզրափակիչ հատվածում: Ինչպես արդեն ասել ենք՝ դրանք (բանակցությունները) չեն կարող հավերժ շարունակվել: Դա ո՛չ նախազգուշացում է, ո՛չ սպառնալիք, ո՛չ էլ արհեստականորեն սահմանված ժամկետներ: Դա ընդամենը պահանջ է, որը մենք հասցրել ենք Իրանին և «5+1» խմբի բոլոր անդամներին։ Սա արհեստական վերջնաժամկետ չէ, վերջնագիր չէ, պարզապես փաստի հայտարարություն է, որի մասին իրանցիները գիտեն»,- պարզաբանել է նա։

Հաշվի առնելով միջուկային արդյունաբերության ոլորտում Իրանի առաջխաղացման տեմպերը՝ գործարքի հասնելու համար մնացել է ընդամենը մի քանի շաբաթ, ասել է աղբյուրը:

«Դրանից հետո, ցավոք, այլևս հնարավոր չի լինի վերադառնալ JCPOA-ին և վերականգնել այն առավելությունները, որոնք նախատեսված էին այս համաձայնագրով միջուկային զենքի տարածումը կանխելու առումով»,- ասել է նա։

Պաշտոնյան հիշեցրել է, որ միջուկային գործարքի շուրջ բանակցությունները շարունակվում են շուրջ 10 ամիս, և այս ընթացքում ԱՄՆ-ի ու Իրանի միջև հիմնական տարաձայնությունների ցանկը զգալիորեն նեղացել է։

«Հիմա ժամանակն է քաղաքական որոշումներ կայացնելու և պարզելու՝ արդյո՞ք Իրանը պատրաստ է ընդունել այն որոշումները, որոնք անհրաժեշտ են JCPOA-ի փոխադարձ պահպանման համար»,- ասել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։

Տաթև Ֆռանգյան