ՀՀ-ն ու Կանադան տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը

Լուրեր

16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
Բոլորը

Հունվարի 31-ին Հայաստանը և Կանադան տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։

ՀՀ ԱԳՆ հաղորդմամբ՝ այս երեք տասնամյակները նշանավորվել են երկու պետությունների միջև ամուր քաղաքական երկխոսության ձևավորմամբ, փոխշահավետ և արդյունավետ համագործակցության և ջերմ ու բարեկամական հարաբերությունների հաստատմամբ։ Փոխգործակցության ամրապնդման գործում զգալի է հայ համայնքի դերը, որը երկու երկրներն ու ժողովուրդները կամրջող յուրօրինակ օղակ է։

Չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ Հայաստանին և Կանադային միավորում են ամուր կապերն ու ընդհանուր մոտեցումները` հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության համընդհանուր արժեքների վրա։ 2004 թվականին Կանադայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը այդ սկզբունքների առաջնայնության և արդարության վերականգնման ցայտուն դրսևորումն էր։
Նշանակալի էր 2018 թվականին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի պաշտոնական այցը Հայաստան, որը նոր լիցք հաղորդեց հայ-կանադական երկկողմ համագործակցությանը։ Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին աջակցելու նպատակով Կանադայի կառավարության կողմից ձևավորված հատուկ առաքելությունը հանդիսանում է հայ-կանադական փոխգործակցության կարևոր գործիք։

Միջխորհրդարանական երկխոսությունը և խորհրդարանական դիվանագիտությունը զգալի տեղ են զբաղեցնում երկկողմ հարաբերություններում։

ԱԳՆ-ն գնահատում է Կանադայի աջակցությունը Հայաստանի խորհրդարանի կարողությունների զարգացմանը։

Հայաստանը պատրաստակամ է առավել ամրապնդելու հայ-կանադական երկկողմ հարաբերությունները՝ բարձրացնելով դրանք որակապես նոր մակարդակի։