Բորիս Ջոնսոնը Ուկրաինա կայցելի․ նա բանակցություններ կունենա նաև Պուտինի հետ

Լուրեր

16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
Բոլորը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը վաղը՝ փետրվարի 1-ին, կայցելի Ուկրաինա: Unian-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։

Նա պարզաբանել է, որ գործընկերների հետ ինտենսիվ դիվանագիտական շփումների շնորհիվ Ռուսաստանն ամենուր լսում է Ուկրաինայի հետ համաձայնեցված մեկ դիրքորոշում։

«Առաջիկա երկու շաբաթները հստակ ցույց կտան դա: Միայն այս շաբաթ Կիևում կընդունենք միաժամանակ երեք տարբեր երկրների երեք վարչապետերի»,- ասել է Կուլեբան:

Ըստ ուկրաինացի պաշտոնյայի՝ խոսքը Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների և Լեհաստանի կառավարությունների ղեկավարների մասին է, սակայն Ուկրաինայի ԱԳ նախարարը վարչապետերի այցերի ժամկետները չի նշել։

Միաժամանակ, Daily Mail-ը, վկայակոչելով Ջոնսոնի խոսնակին, գրում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը կայցելի Ուկրաինա արդեն վաղը՝ փետրվարի 1-ին։ Նախատեսվում է հանդիպում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։

The Guardian-ի փոխանցմամբ էլ՝ շաբաթվա ընթացքում Մեծ Բրիտանիայի վարչապետը ճգնաժամային բանակցություններ կվարի նաև Վլադիմիր Պուտինի հետ՝ կապված ռուսական ներխուժման մտավախությունների հետ։ Կառավարությունում պարբերականի աղբյուրները հայտնել են, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը վճռական է՝ «արագացնել դիվանագիտական ջանքերը»՝ «արյունահեղությունից խուսափելու համար»:

Տաթև Ֆռանգյան