ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված արտահերթ նիստ կանցկացնի

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստ կանցկացնի՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը։

ԱՄՆ-ը, որը նախաձեռնել է հանդիպումը, կոչ է անում Ռուսաստանին բացատրել, թե «ինչու է ավելի քան 100 հազարանոց զինված խումբ հավաքել Ուկրաինայի հետ սահմանի մոտ»։ Մոսկվան առաջիկա հանդիպումն արդեն անվանել է ամերիկացիների PR հնարք և կարծում է, որ արդյունքների վերաբերյալ ընդհանուր հայտարարություն չի լինի։

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը նշել է, որ Ռուսաստանը, ըստ ամենայնի, կփորձի արգելափակել Անվտանգության խորհրդում քննարկումը, սակայն, ըստ նրա, դա Մոսկվային չի հաջողվի, քանի որ Խորհրդի անդամ երկրների մեծ մասը «միակարծիք» է այս հարցում և ցանկանում է Ռուսաստանից բացատրություններ ստանալ։ Ըստ ամերիկացի դեսպանի՝ Ռուսաստանի գործողությունները կարող են սպառնալիք հանդիսանալ միջազգային խաղաղության և անվտանգության համար։

Այս ֆոնին, առաջիկա ժամերին Մեծ Բրիտանիայի կառավարությունը խոստացել է պատժամիջոցների նոր փաթեթ ներկայացնել, որը կարող է հանգեցնել ռուսական էներգետիկ ընկերությունների ակտիվների սառեցմանը։ Վաշինգտոնը նույնպես աշխատում է հետագա սահմանափակումների մշակման ուղղությամբ։

Տաթև Ֆռանգյան