Երկնիշ տնտեսական աճի կանխատեսումը մնաց անկատար․ ՎԿ-ն տվյալներ է հրապարակել

Լուրեր

06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
Բոլորը

2021 թվականին նախորդ՝ ճգնաժամային 2020 թվականի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 5․8 %-ով: Այս մասին տեղեկանում ենք  ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։

Միայն դեկտեմբերին 2020 թվականի նույն ամսվա համեմատ աճը կազմել է 9․9 %:

Տարվա ընթացքում ամենամեծ աճը գրանցվել է առևտրաշրջանառության ոլորտում՝ 17․7 %: Արտահանումն աճել է 19.1 %-ով, ներմուծումը՝ 16․9 %-ով։

Հաջորդ ամենաբարձր աճը գրանցվել է արդյունաբերության ոլորտում։ Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսն աճել է 9․9 %-ով։ Առևտրի շրջանառությունն աճել է 7․5 %-ով, շինարարության ծավալը՝ 7․4 %-ով։ Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 7․6 %-ով։ Աշխատավարձն առավելապես աճել է մասնավոր ոլորտում՝ 8․4 %-ով, իսկ պետական հատվածում՝ 5․2 %-ով։

Հետճգնաժամային տարում նվազում է գրանցվել գյուղատնտեսության ոլորտում՝ 1․1 %, էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում՝ 0․6 %:

Հիշեցնենք, որ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեռ 2021թ. սկզբում հայտարարել էր, որ իր նպատակն է 2021 թ-ին Հայաստանում երկնիշ տնտեսական աճ ապահովել, հակառակ դեպքում հրաժարական կտա: Նախարարի այս հայտարարությունը բազմաթիվ քննարկումների առիթ էր դարձել, շատ մասնագետներ տարակուսանք էին հայտնում երկնիշ տնտեսական աճի կանխատեսումների վերաբերյալ։ Ավելի ուշ, Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ պարզվեց, որ Քերոբյանը «կատակ է արել» հրաժարական տալու վերաբերյալ։

«Այդ արտահայտությունը, որ ես արել եմ, կատակով արված հայտարարություն է: Իհարկե, կարող եք ծիծաղել, դա ձեր իրավունքն է, որովհետև այն կոնտեքստը, որ ասվել է, դրան հաջորդել է  արտահայտություն՝ գո՞հ եք»,- պատասխանեց Քերոբյանը:

Քերոբյանը նշում է՝ նկատի է ունեցել տնտեսական ակտիվության անվանական ցուցանիշի աճ, այսինքն՝ առանց գնաճի։ Նախարարը վստահ է, որ Էկոնոմիկայի նախարարությունը գնաճի համար պատասխանատու չէ։

«Անվանական աճը մեզ մոտ կարող է 15 տոկոս էլ ստացվել։ Անվանականով աճը երկնիշ հաստատ կլինի։ Եթե չլինի, ես հրաժարականիս դիմումը կտամ պարոն վարչապետին»,- նշել է  Քերոբյանը։

Իսկ ավելի ուշ պարզ դարձավ, որ Վահան Քերոբյանը եթե ցանկանա հրաժարական տալ, այն չի ընդունվի։

«Պարոն Քերոբյանին ես եմ արգելել հրաժարական տալ։ Ես կորոշեմ՝ յուրքանչյուր նախարար և կառավորության անդամ ինչքան կաշխատի և ինչքան չի աշխատի»,- ասել էր Փաշինյանը։ 

 

Անժելա Պողոսյան