Ռուսաստանն ավարտել է Արևմտյան ռազմական օկրուգի զորքերի մարտական ​​պատրաստության ստուգումը

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

ՌԴ Արևմտյան ռազմական օկրուգի զորքերն ու ավիացիան մարտական պատրաստվածությունը ստուգելուց հետո վերադարձել են մշտական տեղակայման կետեր։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«Պլանային օպերատիվ և մարտական պատրաստության մեջ ներգրավված ռազմական օկրուգի զորամասի կազմավորումները վերադարձել են իրենց մշտական տեղակայման կետերը: Վերադարձը կատարվել է ստանդարտ տեխնիկայի կիրառմամբ՝ համակցված ձևով։ Իրենց տեղակայման վայրերում զինծառայողները սկսել են սպառազինության և զինտեխնիկայի սպասարկումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ զինվորականները մշակել են միջոցառումներ՝ համակողմանի աջակցություն կազմակերպելու և մարտավարական խմբերի կազմում առաջադրանքներ կատարելու համար՝ կենդանի կրակոցներով վարժանքների ընթացքում: Ստուգման նպատակն էր գնահատել կազմավորումների և գումարտակային մարտավարական խմբերի հրամանատարների՝ միջտեսակային փոխգործակցությունը կազմակերպելու կարողությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի Դաշնության Արևմտյան ռազմական օկրուգի ավելի քան 6 հազար զինծառայող զորամասերի և կազմավորումների մարտական պատրաստության ստուգման մեկնարկի շրջանակում ուսումնամարզական պատրաստության է բերվել։ Ավիացիոն կազմավորումներն իրականացրել են ինքնաթիռների տեղափոխում Ղրիմի, Կուբանի, ինչպես նաև Ռոստովի և Վոլգոգրադի շրջանների օդանավակայաններ և մշակել են հրթիռային հարվածների արձակումը։

Տաթև Ֆռանգյան