Հայաստանն ու Նիդերլանդները նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը
Քաղաքականություն
30.01.2022 | 17:54Նիդերլանդների Թագավորությունը և Հայաստանի Հանրապետությունը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։
ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանության հաղորդմամբ՝ Նիդերլանդները և Հայաստանը 30 տարիների ընթացքում զարգացրել են արդյունավետ համագործակցություն, որը հիմնված է ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ընդհանուր արժեքների վրա։ 2020 թվականին երկրների միջև հարաբերությունները նոր մակարդակ են արձանագրել Հայաստանում Նիդերլանդների մշտական ներկայացուցչության հաստատմամբ։
Երկու երկրների միջև համագործակցությունը զարգանում է և ուղղված է ավելի շատ դրական արդյունքների՝ բիզնեսի զարգացման, գյուղատնտեսության, ՏՏ, զբոսաշրջության, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության, գենդերային հավասարության աջակցության, օրենքի գերակայության ամրապնդման ոլորտներում։