Թող ուշադի´ր լինեն. 44-օրյա պատերազմի մասնակից Էրիկի մաղթանքը զինվորներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.06.2026 | 13:12
Եվրոպայում ծայրահեղ շոգի պատճառով հունիսի 21-ից ավելի քան 1300 մարդ է մահացել․ ԱՀԿ ղեկավար
29.06.2026 | 13:02
Կոմիտասում Ռ.Ս.-ի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է
29.06.2026 | 12:53
Լուկաշենկոն Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
29.06.2026 | 12:45
ԲՀԿ-ի համար պետք է կիրառելի լիներ ոչ թե 4 տոկոսի շեմը, այլ 8 կամ 10 տոկոսի շեմը. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 12:34
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո Դոնեցկը, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների մի մասը մնացել են առանց էլեկտրականության
29.06.2026 | 12:25
Ինձ վիրավորողների շահերն եմ պաշտպանում. Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 12:19
Թուրքիայի նախագահականն արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
29.06.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // Ավինյանը դժգոհ է ասֆալտապատման որակից․ ԼՈՒՐԵՐ
29.06.2026 | 12:03
Նորագյուղում գույքի փոխհատուցման չափը փոխվել է․ սեփականատերն իրավունք ունի ինքն ընտրել գնահատողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:55
Հովակիմյանին էլ ՔՊ-ի հետ են շփոթում. Վարդևանյանը` իրեն «Հայաստան»-ի ներկայացուցչի հետ շփոթելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:47
Վնաս կա․ Պուտինը՝ Ուկրաինայի հարձակումների, բենզինի դեֆիցիտի, Անքորիջի համաձայնությունների մասին
29.06.2026 | 11:39
Քննարկվել է կրիտիկական հանքանյութերի ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը
29.06.2026 | 11:27
Պատ, դուռ, պատուհան չպիտի լինի, հենց բոլորը տեղափոխվեցին վթարային շենքը միանգամից պիտի քանդվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:15
Փոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրում. ՈՒՂԻՂ
29.06.2026 | 11:11
Երևանցիների շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի 98 թվականի «հոտած» պայմանագրին. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

20-ամյա Էրիկ Մկրտչյանը վիրավորվել է 44-օրյա պատերազմում։ 1 տարի 3 ամսվա զինծառայող էր, երբ պատերազմի հենց առաջին օրը տեղափոխեցին Ջրական։ Այստեղ 19 օր կռվել է թշնամու դեմ, 2020-ի հոկտեմբերի 16-ին ողնուղեղի վնասվածք ստացել։

Հոսպիտալում առաջին բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխել են Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն, հետո՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն։ Այստեղ նրան ջերմությամբ են ընդունել։ Ասում է՝ իրեն զգում է այնպես, ինչպես տանը։ Զինվորի տանը վերականգնողական ստացիոնար բուժում է ստանում շուրջ 7 ամիս։

Էրիկի մարզիչ Տիգրան Վարդանյանը նկատում է՝ մեկ ամսից ավելի միասին աշխատում են, դրական արդյունքներ արդեն իսկ արձանագրել են։

Էրիկը մինչև բանակ զորակոչվելը թիթեղագործ էր, ավտոմեքենաներ էր նորոգում։ Ասում է՝ պատերազմից ու վիրավորվելուց հետո նախասիրությունները փոխվել են, հիմա այլ հետաքրքրություն ունի․ «Սովորում եմ թվային մարքեթինգ, շատ է դուր գալիս ինձ»։

Եղբայրն արդեն ծառայում էր բանակում, երբ Էրիկը զորակոչվեց․ մեկ տարի միասին են ծառայել։ Ասում է՝ բանակ գնալիս ավելի վստահ էր, որովհետև գիտեր՝ որտեղ է ծառայելու, եղբայրն էլ իրեն էր սպասում։ 30-ամյա ԶՈՒ-ում ծառայող տղաներին Էրիկը մաղթում է բարի ծառայություն ու բարի վերադարձ․ «Խորհուրդ կտամ ուշադիր լինեն, հատկապես՝ դիրքերում, ու ամեն ինչ լավ կլինի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան