Արցախում կորոնավիրուսի 8 նոր դեպք է գրանցվել

Լուրեր

09.06.2026 | 11:42
Սկալոնին հաստատել է, որ Մեսին կմասնակցի Արգենտինայի հավաքականի հաջորդ խաղին
09.06.2026 | 11:33
Ռուսաստանի ազդեցությունը նվազում է Ադրբեջանում, Հայաստանում և Մոլդովայում․ Զելենսկի
09.06.2026 | 11:25
ՆԳ նախարարի տեղակալի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
09.06.2026 | 11:24
Թրամփը զգուշացրել է Նեթանյահուին, որ շուտով նա կարող է «միայնակ մնալ Իրանի դեմ»
09.06.2026 | 11:15
Վերահաշվարկի դիմումների վերաբերյալ ԸԸՀ նիստերը կմեկնարկեն այսօր՝ հունիսի 9-ին
09.06.2026 | 11:02
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 11:00
Եվրոպայի թոփ-5 լիգաների ակումբները հետաքրքրված են Նաիր Թիկնիզյանով․ գործակալ
09.06.2026 | 10:49
Ռումինիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
09.06.2026 | 10:38
Քվեարկությունը ցույց է տալիս Եվրոպայի հետ ՀՀ-ի ավելի սերտ կապերին՝ չնայած Ռուսաստանի կողմից աննախադեպ միջամտությանն ու ճշմանը․ ԵՄ-ն հայտարարություն է տարածել
09.06.2026 | 10:28
«Սան Անտոնիոն» կրճատել է NBA-ի եզրափակիչ շարքի հաշիվը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 10:20
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
09.06.2026 | 10:10
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
09.06.2026 | 10:00
2025 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներն ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
09.06.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 9-ի դրությամբ
09.06.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Հունվարի 27-ին կատարվել է 80 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք է գրանցվել:

ԱՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 19 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր,12-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 1798 քաղաքացու հետազոտություն, որից 143-ի դեպքում արձանագրվել է թեստի դրական պատասխան։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

Նախարարությունից տեղեկացնում են, որ անհրաժեշտ է՝ հանրապետության բնակչությունը օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով իրենց և հարազատների առողջությունը:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-16։00-ը, շաբաթ օրը՝ 10:00-14:00-ը, «Արևիկ» բուժմիավորումում, «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում:

Պատվաստումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք աշխատանքային ժամերին՝ 9։00-17։00-ը, զանգահարել 047-94-32-27 հեռախոսահամարին: