Պարեկային ծառայության մեքենաների 1/3-ը շարքից դուրս եկած է․ ո՞վ է պատասխանատու․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

28.01.2026 | 16:20
Հույս ունենք` Թուրքիայի հետ սահմանի մասնակի բացում կտեսնենք եկող օրերի ընթացքում. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.01.2026 | 16:09
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը 1,8 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտվել
28.01.2026 | 16:01
Արգենտինայում ՀՀ դեսպանն ու Պերուի ԱԳ փոխնախարարը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր
28.01.2026 | 15:55
4 հայ գերիների ազատ արձակումը հույս է տալիս մնացած 19-ի արձակման, որոնք դեռ Ադրբեջանում են․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.01.2026 | 15:51
Հրապարակելու ենք 44-օրյայի զեկույցը, որը չհրապարակելով՝ Փաշինյանը կոծկում է իր ձախողումները. Թաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.01.2026 | 15:42
Էդգար Սևիկյանը գեղեցիկ գոլ է խփել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.01.2026 | 15:33
Սիրիայի նախագահը Մոսկվա է ժամանել՝ Պուտինի հետ բանակցությունների
28.01.2026 | 15:27
Ադրբեջանը դեռ փայփայում է Սյունիքի բռնակցման հույսը՝ չնայած մեր բոլոր զիջումներին. Զուրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.01.2026 | 15:23
Ուրուգվայում ՀՀ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին
28.01.2026 | 15:15
Australian Open․ Ջոկովիչի մրցակիցը հրաժարվեց պայքարից, Սիները ևս կիսաեզրափակիչում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.01.2026 | 15:12
Կիևն ու Մոսկվան առանձին խաղաղության համաձայնագրեր կստորագրեն Վաշինգտոնի հետ․ Ուկրաինայի ԱԳ նախարար
28.01.2026 | 15:05
Արարատ Միրզոյանի ելույթը ԵԽԽՎ նստաշրջանին․ ՈՒՂԻՂ
28.01.2026 | 15:00
ՀՀ-ն Թուրքիային հետախուզվողի է փոխանցել // Ուկրաինայի պատերազմում ընդհանուր կորուստները՝ 2 մլն․ ԼՈՒՐԵՐ
28.01.2026 | 14:57
RAF․ Հայտնի է Արման Ծառուկյանի երկրորդ մրցակիցը
28.01.2026 | 14:50
«Թել-Սել»-ը՝ Viva և Team ընկերությունների հետ համագործակցության դադարեցման մասին
Բոլորը

Factor.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ոստիկանություն՝ պարզելու, թե Պարեկային ծառայության համար անցյալ տարի ձեռք բերված Skoda Octavia մակնիշի ավտոմեքենաներից այս պահին քանիսն է շարքից դուրս եկած վթարի կամ այլ խնդրի հետևանքով և քանիսն է շահագործվում։ Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Ումրշատյանը մեր գրավոր հացմանն ի պատասխան հայտնել է, որ «Պարեկային ծառայության Երևան քաղաքի գունդն իր հաշվեկշռում ունի «Շկոդա» մակնիշի թվով 150 ծառայողական ավտոմոբիլներ, որից 95-ն է սարքին վիճակում․ 23-ը չի շահագործվում վթարի հետևանքով, 32 միավոր էլ չի շահագործվում փոխանցման տուփի սելեկտորի անսարքության հետևանքով»։

Մեր հարցի մի մասը, թե վթարվելուց հետո 1 մեքենայի վերանորոգումը ի՞նչ ժամկետներում է իրականացվում և որքա՞ն ժամանակում է այն շարք վերադառնում, մնացել է անպատասխան։ Ստացվում է՝ այս պահին 55 մեքենա՝ ընդհանուրի ավելի քան ⅓-ը շահագործման ենթակա չէ։

Պարեկային ծառայողների՝ Երևանում աշխատանքների մեկնարկից ի վեր անցել է ավելի քան 6 ամիս։ Նորամուտը շատերը ողջունեցին, սակայն դժգոհություններ էլ հնչեցին, որոնք հիմնականում կապված էին ձեռքբերված մեքենաների մակնիշի ու մի շարք այլ հանգամանքների հետ։

Շրջիկ ծառայություն իրականացնող պարեկներն ունեն իրավասություն․ եթե տրանսպորտային միջոցի վարորդը չի ենթարկվում պարեկային ծառայողների հրահանգներին, ապա կարող են հետապնդել նրան և ցանկացած տարբերակով կանգնեցնել մեքենան։ Այդպիսի առաջին դեպքի մասին Ոստիկանությունը բարձրաձայնեց դեռ հուլիսին, երբ պարեկները հետապնդել ու վթարի գնով կանգնեցրել էին «Լեքսուս»-ի օրինախախտ վարորդին։ Վթարներից բացի, մեքենաները հաճախ փոխանցման տուփի խնդիր են ունենում։ Այս խնդիրներն է մատնանշում նաև Ոստիկանության բարեփոխումների համակարգող խորհրդի և պարեկային ծառայության ընդունելության հանձնաժողովի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։ Նրա խոսքով՝ նշված խնդիրն արդեն լուծվել է․ «Շկոդա»-ի հայաստանյան ներկայացուցչությունն այժմ ունի համապատասխան մասնագետներ, որոնք կվերանորոգեն անսարք մեքենաները։ Ընկերությունը նաև համապատասխան պայմանագրեր է կնքել այլ ընկերությունների հետ, որոնք կսպասարկեն մեքենաները։ Իոաննիսյանն ընդգծում է՝ փոխանցման տուփի «սելեկտոր»-ի հետ կապված խնդիրը ամբողջ աշխարհով է տարածված՝ հավելելով, որ դրանք փոխարինվում են անվճար, սակայն ոչ պատշաճ ժամկետներում։

«Իրենք մատակարարել են, այսպես ասած, անորակ ապրանք և պարտավոր են փոխանցման տուփերը արագ փոխել․ Ոստիականությունը ամիսներով չպիտի սպասի»,- ասաց Իոաննիսյանը։

Պարեկային ծառայության մեքենաները շուտ են վթարվում, քանի որ հստակ պահանջ կա դրված։ Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ արդարացված է, երբ պարեկային ծառայողները բոլոր միջոցներով պետք է կանգնեցնեն այն ավտոմեքենան, որի վարորդը հրահանգներին չի ենթարկվում։

Հավելենք, որ առաջիկայում նախատեսված է պարեկային ծառայության ներդրում Լոռու ու Շիրակի մարզերում, թե ինչ մեքենաներով՝ դեռևս հայտնի չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան