Լրացուցիչ սահմանափակումների անհրաժեշտություն չունենք. Անահիտ Ավանեսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
Բոլորը

Հայաստանում, ինչպես նաև տարածաշրջանում և ամբողջ աշխարհում նկատվում է «Օմիկրոն» շտամով հիվանդացության կտրուկ աճ: Այդ մասին Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարի խոսքով՝ այս շաբաթ պրոգրեսիվ աճի շրջանում ենք գտնվում. Գրանցվել է կորոնավիրուսի 2556 դեպք իրականացվել է 7407 թեստավորում, գրանցվել է մահվան երկու դեպք:

«Ինչ վերաբերում է հիվանդացածների շրջանում հոսպիտալացման տոկոսներին, այն տատանվում է 5-6 տոկոսի սահմաններում, այսինքն՝ հիվանդացածների 5-6 տոկոսն է, որ կարիք ունի հոսպիտալացման: Սա միակ ուրախալի լուրն է այս ընթացքում, սրան են նպաստում ինչպես պատվաստվածների արդեն մեծաթիվ ընդգրկվածությունը, այնպես էլ շտամի որոշակի առանձնահատկությունները»,- ասաց նախարարը:

Նա նշեց, որ արդեն առկա է հիվանդանոցային կարողությունների, մահճակալների ծավալման պլանը:

«Այս պահին մենք այն դեռ ամբողջովին չենք գործարկել և դա կանենք ըստ պահանջի: Ներկայումս վեց բժշկական կենտրոններ են ընդգրկված քովիդ բուժման մեջ: Ըստ կարիքի կծավալենք հավելյալ մահճակալային ֆոնդ»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:

Նա նշեց, որ Հայաստանում շարունակում են ակտիվորեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ. առաջին դեղաչափ արդեն ստացել է քաղաքացիների 45,3 տոկոսը, երկրորդ դեղաչափը` 37 տոկոսը:

Նախարարը վստահեցրեց` պատվաստված քաղաքացիները հիվանդությունը տանում են հիմնականում ասիմպտոմ կամ սիմպտոմները թեթև են ու հարբուխի նշաններ են:

«Պահպանում ենք սահմանված ռեժիմը, լրացուցիչ սահմանափակումների անհրաժեշտություն չունենք»,- ընդգծեց նախարարը;

Մանրամասները՝ տեսանյութումը: