Փոխվարչապետն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարին

Լուրեր

30.03.2026 | 10:14
Հրդեհ ավտոտնակում․ կա տուժած
30.03.2026 | 10:00
Իրանի ԱԳ նախարարը հայերենով շնորհակալություն է հայտնել Հայաստանին մարդասիրական օգնության համար
30.03.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ մարտի 30-ի դրությամբ
30.03.2026 | 09:33
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով բեռնատարների համար
29.03.2026 | 22:16
Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան
29.03.2026 | 21:13
Ֆինլանդիայում ուկրաինական երկու անօդաչու սարք է ընկել
29.03.2026 | 20:38
Եղիշե Մելիքյանը՝ Բելառուսի հավաքականից կրած պարտության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2026 | 20:19
Խաղաղության պայմանագրի հետ կապված նորություն չկա, մեր դիրքորոշումը նույնն է՝ պատրաստ ենք ստորագրել․ Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2026 | 19:57
Հայաստանի հավաքականը Երևանում պարտվեց Բելառուսին
29.03.2026 | 19:51
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
29.03.2026 | 19:34
Ալեն Սիմոնյանն ինչո՞ւ ներողություն խնդրի, ակնհայտ սադրանք է եղել. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 19:15
Իրանը սպառնում է հարվածներ հասցնել տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի համալսարաններին
29.03.2026 | 18:19
ԹՐԻՓՓ-ի շուրջ քննարկումները չեն դանդաղել․ փաստաթղթերի համաձայնեցման փուլում ենք․ Միրզոյան
29.03.2026 | 17:55
Քարաթափում՝ Լծեն-Տաթև և Երևան-Մեղրի ավտոճանապարհին
29.03.2026 | 17:19
3 անձ է ձերբակալվել Փաշինյանի մասնակցությամբ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո
Բոլորը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հունվարի 26-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահյային. տեղեկացնում են փոխվարչապետի պաշտոնակատարին:

Փոխվարչապետը շնորհավորել է ՄԱԿ ներկայացուցչին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և սերտ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել՝ ժողովրդավարության, անվտանգության, խաղաղության և կայունության խթանմանն ուղղված հավակնոտ ծրագրերի իրականացման համատեքստում։
Համբարձում Մաթևոսյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի գրասենյակի աջակցությունն ու ջանքերը՝ ուղղված Հայաստանում COVID-19-ի դեմ պայքարին, Կայուն զարգացման նպատակների իրագործմանն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների լուծմանը։

Լիլա Փիթրս Յահյան նշել է, որ չնայած 2020 թվականի մարտահրավերներին՝ Հայաստանը շարունակում է առաջ գնալ, և ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել ՀՀ կառավարության զարգացման օրակարգին՝ իր մանդատի շրջանակում։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ և պայմանավորվել՝ առավել արդյունավետ դարձնել համագործակցությունը էլեկտրոնային կառավարման և մի շարք այլ ուղղություններով։