Դեղամիջոցը գրանցվել և շրջանառվել է որպես կենսաբանական ակտիվ հավելում․ հարուցվել է քրգործ

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից ստացված գրության հիման վրա իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրում որպես կենսաբանական ակտիվ հավելում գրանցված է «NAC-комплекс» արտադրատեսակը: Վերջինիս բաղադրությունում առկա է 600 մգ․ «N-ացետիլ-Լ-ցիստեին» ակտիվ նյութ, որը, ըստ ՀՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության, ապացուցված դեղաբանական ազդեցությամբ ակտիվ նյութ է, կիրառվում է բուժական նպատակներով: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Որպես բուժական միջոց, այն ունի համապատասխան հստակ ցուցումներ, «ացետիլցիստեին 600մգ» ակտիվ բաղադրատարրը հանդիսանում է դեղ և չի կարող հանդիսանալ որպես ակտիվ կենսաբանական հավելում: Այսինքն՝ այն չի համապատասխանում տեխնիկական կանոնակարգով սահմանված անվտանգության պահանջներին և չէր կարող ստանալ պետական գրանցում որպես կենսաբանական ակտիվ հավելում:

Սակայն ՀՀ-ում գրանցված լինելու հիմքով, ելնելով համապատասխան իրավակարգավորումներից, այն ենթակա չէ համապատասխանության լրացուցիչ գնահատման Մաքսային միության այլ անդամ-պետությունների տարածքում և ենթակա է անխոչընդոտ շրջանառման: Սննդամթերքի անվտանգության մասին Մաքսային միության ТР ТС 021/2011 տեխնիկական կանոնակարգի համաձայն մասնագիտացված սննդային արտադրանքի պետական գրանցումը կարող է դադարեցվել կամ կասեցվել գրանցող մարմնի կողմից պետական վերահսկողության արդյունքում տեխնիկական կանոնակարգի պահանջներին անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում և /կամ/ Մաքսային միության անդամ-պետության դատական մարմնի որոշմամբ:

ՀՀ օրենսդրության համաձայն՝ ինչպես սննդամթերքի, այնպես էլ սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, անասնաբուժական և բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների, ինչպես նաև պեստիցիդների և ագրոքիմիկատների անվտանգության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:

Այսինքն ուսումնասիրությամբ պարզվել է, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնատար անձինք 2021թ. հուլիս ամսից տեղեկացված լինելով Պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրում որպես կենսաբանական ակտիվ հավելում գրանցված «NAC-комплекс» արտադրատեսակում ացետիլցիստեինի դեղամիջոցի օրական առավելագույն՝ 600 մգ. չափաբաժնի առկայության և որպես այդպիսին տեխնիկական կանոնակարգով սահմանված անվտանգության պահանջներին անհամապատասխանության մասին, միջոցներ չեն ձեռնարկել նշված արտադրանքի գրանցումը կասեցնելու կամ դադարեցնելու ուղղությամբ:

Արդյունքում անվտանգության չափանիշներին չհամապատասխանող կենսաբական ակտիվ հավելումը որպես գրանցված արտադրատեսակ շարունակել է անխոչընդոտ շրջանառության մեջ մնալ Մաքսային միության տարածքում, ինչը խոչընդոտներ է ստեղծել Մաքսային միության տարածքում վերահսկողական լիազորություններռվ օժտված այլ մարմինների բնականոն աշխատանքում:

Նշված դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Միաժամանակ, գլխավոր դատախազությունից ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարին ուղարկվել է գրություն: Առաջարկվել է քննարկել «NAC-комплекс» արտադրատեսակի պետական գրանցումը դադարեցնելու կամ կասեցնելու հարցը, ինչպես նաև՝ ձեռնարկել համապատասխան միջոցառումներ ՀՀ–ում որպես դեղ գրանցված դեղամիջոցի պարունակաությամբ կենսաբանական ակտիվ հավելումներ գրանցելու դեպքերը վերհանելու, դրանց գրանցման իրավաչափությունը քննարկելու և արձանագրված խախտումները, դրանց պատճառներն և նպաստող պայմանները վերացնելու ուղղությամբ: