Թուրքական մի շարք գործարաններ դադարեցրել են արտադրությունը՝ բնական գազի ճգնաժամի և էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Թուրքիայի արդյունաբերական ընկերություններն առնվազն երեք օրով դադարեցրել են արտադրությունը՝ Իրանից գազի մատակարարման խնդիրների պատճառով բնական գազի և էլեկտրաէներգիայի համատարած կրճատման մասին հայտարարությունից հետո։ Այս մասին գրում է Duvar-ը։

Նախորդ շաբաթ Իրանը հայտարարել էր, որ 10 օրով դադարեցնում են գազի մատակարարումները Թուրքիային՝ միջպետական խողովակաշարի տեխնիկական խնդրի պատճառով։ Դրանից հետո Թուրքիան հայտարարեց, որ հաշվի առնելով մատակարարման դադարեցումը՝ բնական գազի հոսքերը դեպի ծանր արդյունաբերական գործարաններ 40%-ով կնվազեն։

Չնայած սրան՝ հունվարի 22-ին պատասխանատու մարմինների պաշտոնյաները Թուրքիայի կազմակերպված արդյունաբերական գոտիների մենեջերներին տեղեկացրել են, որ բնական գազի և էլեկտրէներգիայի մատակարարումը հունվարի 24-ից ամբողջությամբ դադարեցվելու է, որը տևելու է երեք օր։

Այս ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Թուրքիայում արտադրողներն արդեն իսկ բախվում են հումքի և սարքավորումների գների ծայրահեղ բարձրացման, ինչը պայմանավորված է արտարժույթի փոխարժեքների տատանմամբ և ռեկորդային բարձր գնաճով: Սա նաև հակասում է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ արդյունաբերության վրա հիմնված տնտեսության ռազմավարության ծրագրին։

Էմմա Չոբանյան