Մշտապես դիտարկում ենք իրանական դեղորայքը հայկական շուկայում ներառելու հնարավորությունները․ նախարար

Լուրեր

05.04.2025 | 16:52
Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի և Գերմանիայի Հայդելբերգի համալսարանական կլինիկայի միջև հուշագիր է ստորագրվել
05.04.2025 | 16:27
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
05.04.2025 | 15:55
ՄԻՊ-ը հյուրընկալել է «Հոդված 3» մարդու իրավունքների դպրոցի սաներին
05.04.2025 | 15:28
Երևան-Աշտարակ ճանապարհը մի քանի ժամ փակ մնալուց հետո բացվեց. պռոշյանցիները կհանդիպեն ՏԿԵ փոխնախարարի հետ
05.04.2025 | 15:16
Երևանում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև
05.04.2025 | 14:59
Իրանի նախագահը շռայլ ճամփորդության պատճառով պաշտոնանկ է արել փոխնախագահին
05.04.2025 | 14:42
ՀՀ-ում 5G տեխնոլոգիայով շարժական լայնաշերտ կապի ցանցերի զարգացմանն ուղղված հերթական քայլն արված է. Մխիթար Հայրապետյան
05.04.2025 | 14:18
ԱՊԼ․ Հայտնի են ամսվա լավագույն մարզիչն ու ֆուտբոլիստը
05.04.2025 | 13:57
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ դպրոցներում կիրականացվեն միջոցառումներ
05.04.2025 | 13:33
ԱՄՆ-ում բնակվող ուկրաինացիներին սխալմամբ նամակներ են ուղարկել՝ պահանջելով լքել երկիրը
05.04.2025 | 13:20
Նեթանյահուն ծրագրում է Թրամփի հետ հանդիպել ապրիլի 7-ին
05.04.2025 | 12:58
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը ներկա է գտնվել Քենեդի կենտրոնում STARMUS-ի կողմից կազմակերպված միջոցառումներին
05.04.2025 | 12:34
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
05.04.2025 | 12:17
Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում
05.04.2025 | 11:55
Նավթի գները նվազել են
Բոլորը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին, հայտնում են ԱՆ-ից։

Ողջունելով հյուրին` Անահիտ Ավանեսյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև երկխոսության հարաճուն մակարդակը` համոզմունք հայտնելով, որ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համատեղ 16-րդ նիստում ձեռք բերված երկուստեք պայմանավորվածությունների ուղղությամբ աշխատանքներն ակտիվ շրջափուլ կմտնեն:

Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին իր հերթին ընդգծել է Հայաստանի և Իրանի միջև փոխադարձ ճանաչողության  մակարդակը բարձրացնելու կարևորությունը` առողջապահության ոլորտում երկկողմ գործակցությունը որակական նոր աստիճանի բերելու համար:

Հանդիպմանը քննարկվել են ներդրումային ծրագրեր, դեղարտադրության, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաների և առաջավոր մեթոդների կիրառմամբ մատուցվող նեղ մասնագիտական մի շարք ոլորտներում համագործակցության, առողջապահական տուրիզմի զարգացմանն առնչվող հարցեր:

«Դեղագործության ոլորտում հայ-իրանական գործակցության մեծ պոտենցիալն ակնհայտ է: Մենք մշտապես դիտարկում ենք փոխադարձաբար իրանական արտադրության դեղորայքը հայկական շուկայում ներառելու հնարավորությունները»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:

Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հետաքրքրվել է Հայաստանում COVID-19-ի դեմ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտադրությամբ:

Նախարարն ու դեսպանն անդրադարձել են նաև առողջապահության ոլորտում երկկողմ և տարածաշրջանային կապերի ակտիվացմանն ուղղված այլ ծրագրերի, քննարկել կրթական ծրագրերի ինտեգրման ու փորձի փոխանակմանն առնչվող հարցեր: