Լեհաստանը Բելառուսի հետ սահմանին պատնեշներ է կառուցում

Լուրեր

29.07.2026 | 14:27
Զելենսկին հայտնել է Ռյազանի և Պերմի նավթավերամշակման գործարաններին հարվածների մասին
29.07.2026 | 14:18
Հայտնի է՝ որքան գումար է առաջարկել «Ռեալը» Ռոդրիի տրանսֆերի համար
29.07.2026 | 14:07
Հորդանանն իրանական 5 հրթիռ է որսացել, մինչ Թեհրանը հայտնել է ԱՄՆ բազային հարվածելու մասին
29.07.2026 | 14:06
Մարտունիում բացվել է ավագ սերնդի ժամանցի և զբաղվածության «Գտնված երազ» ակումբը
29.07.2026 | 13:58
Վարդավառի ջրոցին «ագրեսիա» էր որակել. ռուս բլոգերի նկատմամբ վարույթ է նախաձեռնվել
29.07.2026 | 13:50
Wildberries-ը սկսել է պահեստային տարածքներ փնտրել Ղազախստանում՝ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների ֆոնին
29.07.2026 | 13:42
Խաբիբ Նուրմագոմեդովը և Քոնոր Մաքգրեգորը հրավիրվել են Ռոնալդուի հարսանիքին
29.07.2026 | 13:34
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
29.07.2026 | 13:27
Միջադեպի մասին մամուլից եմ տեղեկացել. Ղալումյանը՝ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքի մասին
29.07.2026 | 13:19
Մարկ Կուկուրելյան ԱԱ-2026-ին նվիրված դաջվածք է արել. ԼՈՒՍԱՆԿԱՐ
29.07.2026 | 13:11
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը բարձրացրել է «դրականի»
29.07.2026 | 13:05
Հայաստանի ըմբշամարտի հավաքականի մարզիչը Բաքվում խոսել է առաջնության ընթացքից
29.07.2026 | 13:01
Խուդաթյանը` գազի մատակարարման շուրջ Իրանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:57
ԱԺ հետագա անելիքներն ենք քննարկելու, հանձնաժողովների նախագահներ ընտրենք. Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:45
Թրամփը և Նեթանյահուն շաբաթներ տևած լարվածությունից հետո «շատ լավ» հանդիպում են անցկացրել
Բոլորը

Մինսկի ղեկավարության և Վարշավայի ու ԵՄ-ի միջև հակամարտության ֆոնին Լեհաստանը սկսել է ամրացված պատնեշներ կառուցել Բելառուսի հետ սահմանին։ Սահմանի երկայնքով 5,5 մետր բարձրությամբ պատ կկառուցվի։ Այս մասին հայտնել է Լեհաստանի սահմանապահ ծառայության խոսնակ Աննա Միխալսկայան, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նախագծի արժեքը գնահատվում է 353 մլն եվրո։ Ենթադրվում է, որ 186 կմ երկարությամբ պատը կկառուցվի մինչև հունիս։

Պատնեշների կառուցումը քննադատել են իրավապաշտպանները, որոնք պահանջում են համապատասխանել միգրացիայի ոլորտում եվրոպական օրենսդրությանը, ինչպես նաև բնապահպանները, որոնք մատնանշում են երկու երկրների սահմանին գտնվող անտառային տարածքները պահպանելու անհրաժեշտությունը։

«Մեր նպատակն է նվազագույնի հասցնել վնասը»,- ասել է Աննա Միխալսկայան՝ ընդգծելով, որ անտառահատումները կիրականացվեն հնարավորինս փոքր մասշտաբով։

Վարշավան որոշել է պարիսպ կառուցել Բելառուսի հետ սահմանին 2021 թվականին Մերձավոր Արևելքից ներգաղթյալների հոսքի կտրուկ աճից հետո, որոնց Մինսկը թույլատրել է մուտք գործել Բելառուս՝ նպատակ ունենալով նրանց հետագայում ուղղորդել դեպի ԵՄ երկրներ։

Տաթև Ֆռանգյան