Ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց Բաղրամյան պողոտայում․ ջրցան մեքենա է բերվել, կան վիրավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Լուրեր

05.07.2026 | 20:00
Վերջին շրջանում բախվել եմ մեծ ծավալի ատելության խոսքի, տարանջատումն ավելի է խորացել․ արցախցի բլոգեր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.07.2026 | 16:43
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
05.07.2026 | 15:19
«Ռեալը» հայտարարեց ևս մեկ տրանսֆերի մասին
05.07.2026 | 14:36
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները
05.07.2026 | 14:04
Օդի ջերմաստիճանը կնվազի
05.07.2026 | 13:25
ԱԱ-2026. Մբապեի գոլը Ֆրանսիային դուրս է բերել քառորդ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.07.2026 | 13:17
Սահմանադրությունը պետք է լինի յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
05.07.2026 | 13:06
Ավտոքարշակում հրդեհ է բռնկվել․ 8 մարդատար ավտոմեքենայից 4-ն ամբողջությամբ այրվել է
05.07.2026 | 12:54
Առանձնատանը կից շոգեբաղնիքում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ
05.07.2026 | 12:36
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
05.07.2026 | 12:05
Միշուստինը Եկատերինբուրգում բանակցություններ կվարի Փաշինյանի հետ
05.07.2026 | 11:46
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում հուլիսի 5-ին
05.07.2026 | 11:23
Սահմանադրության ուժը պայմանավորված է նրա նկատմամբ հասարակության վստահության աստիճանով․ ՍԴ նախագահի ուղերձը
05.07.2026 | 10:52
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ Վահագն Խաչատուրյան
05.07.2026 | 10:31
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է․ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը
Բոլորը

Ոստիկանության կիրառած միջոցների պատճառով Բաղրամյան պոտողայում մեր տեսախցիկը ֆիքսեց մի քանի քաղաքացիների, որոնք ստացել էին բեկորային վնասվածքներ։ Նրանց արյունահոսող վերքերը փորձում էին վիրակապել քաղաքացիները, մինչ մոտ 10-15 րոպե անց Բաղրամյան պողոտա հասավ շտապօգնության մեքենան։

Ականատեսների խոսքերով՝ մոտ տասը մարդ վիրավորվել է, մենք արձանագրեցինք թվով 5 վիրավորի։ Շտապօգնության մեքենայի մեջ, ըստ շտապօգնության աշխատակցի, կար երեք վիրավոր, որոնց տեղափոխեցին բժշկական կենտրոն։ Այն բանից հետո, երբ Ճարտարապետների միության մոտակայքից ծխարձակիչ պայթուցիկներ նետեցին, որոնք սարսափելի աղմուկով ճայթեցին, ցուցարարների շրջանում խուճապ սկսվեց։Մարդիկ սկսեցին միմյանց տրորելով հետ գալ դեպի Բաղրամյան պողոտայի սկզբնամաս։ Վիրավոր երիտասարդներից մեկը, որին քաղաքացիները գրկած տեղափոխում էին, բղավում էր՝ «հետ չգաք, կմնաք մինչև վերջ»։

Ավելի ուշ, երբ Բաղրամյան պողոտայի վերջնամասում հայտնի դարձավ, որ վիրավորվել է նաև Նիկոլ Փաշինյանը, ցուցարարները սկսեցին առաջ շարժվել։ Այս պահին պողոտա է բերվել ջրցան մեքենա, և Ոստիկանությյունը պատրաստվում է սկսել հատուկ գործողությունները՝ ցուցարարներին Բաղրամյան պողոտայից հեռացնելու համար։