Հայաստանն ու Վրաստանը՝ տարածաշրջանում առաջատար, ՌԴ-ն՝ Մալիին և Անգոլային հավասար․ Transparency International-ը կոռուպցիայի մասին զեկույց է հրապարակել

Լուրեր

19.05.2026 | 12:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Յարոսլավլի վրա. դեպի Մոսկվա ճանապարհը մի քանի ժամով փակվել է
19.05.2026 | 12:43
Հայտնի է՝ ով է «Մանչեսթեր Սիթիում» փոխարինելու Խոսեպ Գվարդիոլային
19.05.2026 | 12:32
Երբ և ինչ պայմանների իրականացման դեպքում կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը. Անկարայում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը
19.05.2026 | 12:24
«Բարսելոնայի» ֆուտբոլիստը չի մասնակցի ԱԱ-2026-ին, Յամալը կարող է բաց թողնել մեկնարկային խաղերը
19.05.2026 | 12:15
Երևանում խուզարկություններ են // ՀՀ-ն տեղական արտադրության զենք է արտահանել․ ԼՈՒՐԵՐ
19.05.2026 | 12:15
ՀՀ և Լիտվայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Կեստուտիս Բուդրիսի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:11
«Տերյանից պիտի վերունք էդ փողը»․ ըստ ՀԿԿ-ի՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն ընտրողների վարձավճարներն է վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 12:02
«Անկախ դիտորդը» անհամաչափ և ընտրողական է համարում Արթուր Օսիպյանի ձերբակալությունը
19.05.2026 | 11:48
Մասկն ընդդեմ Ալթմանի. դատարանը մերժել է OpenAI-ի դեմ աղմկահարույց հայցը
19.05.2026 | 11:42
Սոնա Մնացականյանի մահվան գործով դատավճիռը մնաց ուժի մեջ. Վերաքննիչ դատարանը մերժեց բողոքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 11:39
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորին
19.05.2026 | 11:31
Հրապարակվել է Սոնա Մնացականյանի վրաերթի գործով Վերաքննիչ դատարանի որոշումը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 11:30
Ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինայի մի քանի շրջանների. զոհեր և վիրավորներ կան
19.05.2026 | 11:20
Դիմում ենք Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը
Բոլորը

Transparency International (TI) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հունվարի 25-ին հրապարակել է իր ամենամյա զեկույցը, որը ներկայացնում է 180 երկրներում կոռուպցիայի հանրային ընկալման մակարդակը պետական հատվածում։ Կոռուպցիայի ընկալման ինդեքսը կազմվում է 1995 թվականից ի վեր ամեն տարի՝ փորձագետների և գործարար համայնքի շրջանում անցկացված հարցումների տվյալների հիման վրա:

Հարցումներն անցկացվում են անկախ կազմակերպությունների կողմից։ Այս տեղեկատվության հիման վրա աշխարհի երկրները դասակարգվում են 0-ից 100 բալանոց սանդղակով։ Զրոն ցույց է տալիս ընկալվող կոռուպցիայի ամենաբարձր մակարդակը, իսկ հարյուրը՝ ամենացածրը: TI-ի զեկույցում նշվում է, որ հարցված երկրների երկու երրորդը չի կարողացել հավաքել անհրաժեշտ նվազագույն 50 միավորը և լուրջ խնդիրներ ունի կոռուպցիայի հետ կապված:

Զեկույցում առանձին անդրադարձ կա Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներին։

Այստեղ նշվում է, որ վերջին տարվա ընթացքում Կենտրոնական Ասիայում շատ քաղաքական առաջնորդներ COVID-19-ը որպես պատրվակ են օգտագործել՝ իրավունքների և հաշվետվողականության նոր սահմանափակումներ մտցնելու համար, մինչդեռ Արևելյան Եվրոպայի պոպուլիստական կառավարությունները խստորեն ճնշել են արտահայտվելու և հավաքների ազատությունները, որոնք անհրաժեշտ են կոռուպցիան բացահայտելու համար: Ամբողջ տարածաշրջանում ավտորիտար ռեժիմները հետապնդել են, ահաբեկել և հարձակվել ակտիվիստների, լրագրողների, ընդդիմության առաջնորդների և հասարակ քաղաքացիների վրա:

Զեկույցում ասվում է, որ այս տարի տարածաշրջանից միայն երեք երկրներ են վաստակել համաշխարհային միջինից բարձր միավոր՝ Վրաստանը (Կոռուպցիայի ընկալման ինդեքսը՝ 55), Հայաստանը (Կոռուպցիայի ընկալման ինդեքսը՝ 49) և Չեռնոգորիան (Կոռուպցիայի ընկալման ինդեքսը՝ 46):

Բելառուսը (41 միավորով) անցյալ տարվա համեմատ նահանջել է 6 կետով։ Թուրքմենստանը (19), Տաջիկստանը (25) և Ղրղզստանը (27 ) տարածաշրջանի վատագույն ցուցանիշներն են արձանագրել:

Զեկույցում նշվում է, որ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը (49) ի սկզբանե կատարել է ինչպես ժողովրդավարական զգալի բարելավումներ, այնպես էլ դրական քայլեր կոռուպցիայի դեմ՝ վերջին տասնամյակի ընթացքում Կոռուպցիայի ընկալման ինդեքսում (Corruption Perception Index՝ CPI) բարձրանալով 15 կետով: Բայց, չնայած առաջընթացին, 2021-ին խոստացված հակակոռուպցիոն և դատական բարեփոխումները կանգ առան համաճարակի և Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում վերսկսված հակամարտության հետևանքով առաջացած քաղաքական և տնտեսական ճգնաժամի հետևանքով։

Իրավապաշտպան կազմակերպության զեկույցում նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունը (30 միավորով) թիրախավորել է քաղաքական ընդդիմությանն ու իշխանության քննադատներին՝ համաճարակը զսպելու պատրվակով։

Վերջին տարում Բելառուսի հետընթացը՝ 47 կետից մինչև 41, զարմանալի չէ՝ հաշվի առնելով երկրում խոսքի ազատության և խաղաղ հավաքների դեմ ահավոր բռնաճնշումները: Համազգային բողոքի ցույցերը, որոնք բռնկվեցին 2020-ի կեղծված նախագահական ընտրությունների ընթացքում, արժանացան աննախադեպ բռնությունների: Ընդդիմության թեկնածուները, նրանց համախոհները, քաղաքացիական հասարակության ակտիվիստները և անկախ լրագրողները դաժանորեն ճնշվեցին և հալածվեցին, մինչդեռ անվտանգության ուժերը կամայականորեն ձերբակալեցին հազարավոր քաղաքացիների: Ժողովրդավարական հակակշիռները վերացվել կամ շեղվել են ռեժիմի օգտին, ինչը թույլ է տվել արձանագրել կոռուպցիայի մեծ մակարդակ, որտեղ իշխանությունը կենտրոնացած է քաղաքական էլիտաների ներսում և ի շահ քաղաքական էլիտաների ֆինանսական օգուտի:

Ամբողջ Արևմտյան Բալկաններում և Թուրքիայում (38) ավտոկրատ առաջնորդների և նրանց կուսակցությունների ձեռքում իշխանության կենտրոնացումը խաթարել է դատական անկախությունը:

Իշխանության կենտրոնացումն էական մտահոգություն է հարուցել նաև Վրաստանում, որը 55 միավորով առաջատար է տարածաշրջանում: Իշխող կուսակցության հիմնադիր, պաշտոնապես պաշտոնաթող Բիձինա Իվանիշվիլիի ազդեցությունն առանցքային ինստիտուտների վրա համապատասխանում է պետության գրավման սահմանմանը: Նրա կուսակցությունը՝ «Վրացական երազանք»-ը, վերջին տարիներին ամրապնդել է իր տիրապետությունը դատական և իրավապահ մարմինների վրա՝ փաստացիորեն ոչնչացնելով կոռուպցիայի դեմ պայքարի համար անհրաժեշտ քաղաքական թափը:

Ռուսաստանը 2021 թվականի կոռուպցիայի ընկալման ինդեքսում զբաղեցրել է 136-րդ տեղը՝ հավասարվելով Մալիին, Լիբերիային և Անգոլային:

Ըստ Transparency International-ի՝ 2021 թվականին ամենաքիչ կոռումպացված երկրներն են Դանիան, Նոր Զելանդիան և Ֆինլանդիան։ Նրանցից յուրաքանչյուրը վաստակել է 88 միավոր։ Այս երկրներին հաջորդում են Սինգապուրը, Շվեդիան և Նորվեգիան (85 միավորով): Հաջորդը Շվեյցարիան (84), Նիդերլանդները (82) և Լյուքսեմբուրգն են (81), այնուհետև՝ Գերմանիան, որը 80 միավորով 9-րդ տեղից տեղափոխվել է 10-րդ հորիզոնական։ Իսկ ցուցակի ամենավերջին տեղում են Հարավային Սուդանը (180-րդ տեղ՝ 11 միավորով), Սոմալին՝ 179-րդ և Սիրիան՝ 178-րդ տեղում (13-ական միավոր)։

Տաթև Ֆռանգյան