Ադրբեջանը 297 հայի նկատմամբ քրեական գործ է հարուցել և հետախուզում հայտարարել

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Ադրբեջանի Զինվորական դատախազությունը անցյալ տարի 1846 քրեական գործ է գրանցել։ Այս մասին հայտարարել է երկրի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը անցյալ տարվա արդյունքներն ամփոփող կոլեգիայի ընդլայնված նիստում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նրա խոսքով՝ գործերից 530-ը կապված են կոռուպցիոն հանցագործությունների հետ։

Նշվել է, որ զինդատախազության կողմից քննվող գործերով՝ կապված մարդկության դեմ կատարված հանցագործությունների, ինչպես նաև, իբր, ադրբեջանցիների դեմ «հայկական զինված խմբավորումների» կողմից իրականացված «ռազմական հանցագործությունների» հետ, մինչ օրս հարուցվել է քրեական գործ 297 մարդու նկատմամբ՝ երկրի Քրեական օրենսգրքի 103-րդ (ցեղասպանություն), 113-րդ (խոշտանգում), 115-րդ (պատերազմի օրենքների և սովորույթների խախտում), 116-րդ (միջազգային մարդասիրական իրավունքի խախտում զինված ընդհարումների ժամանակ) հոդվածներով։

Հաղորդվում է, որ նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Էմմա Չոբանյան