Թուրքիայի իշխող դաշինքին հանրային աջակցությունը բավարար չէ Էրդողանի՝ նախագահ վերընտրվելու համար․ սոցհարցում

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխող դաշինքը, ըստ Istanbul Econimics Research-ի, չի կարող բավարար քանակությամբ ձայներ հավաքել նախագահական ընտրություններում հաղթելու համար, եթե դրանք կայանան հունվարին, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Հարցման համաձայն՝ Ժողովուրդների դաշինքը, որը ներառում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը և աջ ծայրահեղական «Ազգայնական շարժում» կուսակցությունը, կհավաքեր ձայների 40,5 տոկոսը, եթե ընտրություններն անցկացվեին հունվարին։ Այս թիվը չի բավարարում Էրդողանին նախագահի պաշտոնում ընտրվելու համար, քանի որ անհրաժեշտ է 50+1 ձայն։ Ի դեպ, 2018 թվականի ընտրություններում Էրդողանը ստացել է ձայների 52 տոկոսը՝ հենց MHP կուսակցության աջակցության շնորհիվ։

Մինչ իշխող դաշինքի ձայները կազմում են 40,5 տոկոս, գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական, նրա դաշնակից ազգայնական «Լավ» և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունները կհավաքեն, համապատասխանաբար, 25, 15 և 9 տոկոս ձայն։

Ըստ հարցման՝ նախագահական ընտրություններում Էրդողանի համազգային աջակցությունը կկազմի 37․5-ից 40 տոկոս։

Բացի այդ, սոցհարցման մասնակիցներին հարցրել են Թուրքիայի ներկա իրավիճակի մասին, ինչին ի պատասխան՝ հարցվածների 49 տոկոսն ասել է, որ անհանգստացած է։

Էմմա Չոբանյան