Նոր սահմանափակումը խախտո՞ւմ է անձնական տվյալների գաղտնիությունը. QR կոդի պահանջը` այլ լույսի ներքո. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 16:17
Իրինա Յոլյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
26.08.2026 | 16:08
Ադրբեջանի ևս մեկ բուհում կսկսեն հայերեն դասավանդել
26.08.2026 | 16:03
Թշնամու ԶՈՒ-ն Սյունիքից 160 կմ հեռավորության վրա էր, հիմա որոշ տեղերում 10-15 մետրի վրա է. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 15:59
Զելենսկին Մասկին պարգևատրել է Ազատության շքանշանով՝ երկրի բարձրագույն պարգևներից մեկով
26.08.2026 | 15:47
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե Արևմուտքը շանտաժի է ենթարկում Հայաստանին երկաթուղու հարցում
26.08.2026 | 15:39
Գործող օլիմպիական չեմպիոն Ալիսա Լյուն բաց կթողնի գեղասահքի նոր մրցաշրջանը
26.08.2026 | 15:30
ՔՊ-ն որոշել է չընտրել Իրինա Յոլյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնում
26.08.2026 | 15:21
Կպատմե՞ք` Գորիս-Կապան ճանապարհը 2020-ին ոնց գաղտնագողի GPS-ով կտրեցին․ Մանուկյանը՝ Յոլյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 15:10
Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել // Ընդդիմությունից ԱԺ հանձնաժողովի նախագահ ընտրվեց․ ԼՈՒՐԵՐ
26.08.2026 | 15:00
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 2.21 հա մակերեսով 2 հողատարածք
26.08.2026 | 14:52
Չեռնիգովում ռուսական հարվածի հետևանքով երկու զոհ կա, այդ թվում՝ 4-ամյա աղջիկ
26.08.2026 | 14:43
Խոզանի և բուսական մնացորդների այրումը վտանգում է կենսաբազմազանությունը․ ՇՄՆ
26.08.2026 | 14:34
Տամբովի մարզում Wildberries-ի պահեստն ամբողջությամբ ոչնչացվել է ԱԹՍ-ների հարձակումից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:25
Մենք դատավորներին չենք զանգում, նրանք գործում են առանց հրահանգների. Սոնա Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:17
Առուշ Առուշանյանի գործունեությունը ինչպե՞ս եք գնահատում․ ՔՊ-ականը՝ Գորիսի նախկին փոխքաղաքապետին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրային վայրեր մուտք գործելու համար այսուհետ պետք է կա՛մ կորոնավիրուսի դեմ պատվաստման QR կոդը ներկայացնել, կա՛մ ՊՇՌ թեստի բացասական պատասխան։ Թեև առողջապահության նախարարի այս որոշումն ուժի մեջ է արդեն 2 օր, սակայն միանշանակ չի ընդունվել։

Հունվարի 22-ից ուժի մեջ մտած սահմանափակումներին այսօր անդրադարձավ նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Որոշման ընդունումից հետո մասնագետներն ահազանգեցին, որ մարդկանց QR կոդը սքանավորելու դեպքում խախտվում է անձնական տվյալների գաղտնիության իրավունքը․ նախարարն ընդգծում է՝ այդ մտավախությունները տեղին չեն։

«Երեկվանից բազմաթիվ տեղերում սահմանափակումները գործում են, տեխնիկական խոչընդոտներ չկան: Մենք ստեղծել ենք հավելյալ սերվերային պահոց՝ «ԱրՄեդ» համակարգի տարածմանը համընթաց, որպեսզի ապահովենք մեր քաղաքացիների տվյալների գաղտնիությունը: Որևէ մեկի անձնական տվյալների գաղտնիությունը չի խախտվում»,- ասաց նախարարը։

Առողջապահության ոլորտի գլխավոր պատասխանատուն շեշտում է՝ քաղաքացին իր կամքով է ցույց տալիս կա՛մ QR կոդ, կա՛մ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, և գաղտիության որևէ խնդիր այստեղ չկա, քանի որ հավելվածում անձնական այլ տվյալներ չեն երևում։

Թեև Ավանեսյանը պնդում է, որ «ԱրՄեդ» հավելվածում անձնական տվյալներ չեն երևում, սակայն պատվաստման QR կոդը սքանավորելու միջոցով հնարավոր է ստանալ այդ տվյալները։ Ստացվում է՝ հանրային վայրերում տեսականորեն կարող են իմանալ ձեր անձնական տվյալները, եթե սքանավորեն ներկայացված փաստաթուղթը։

Այդուհանդերձ, որոշումն արդեն ուժի մեջ է և սկսել է կիրառվել։ Հարցին՝ ինչո՞ւ նման սահմանափակումներ չեն գործում նաև հանրային տրանսպորտում, նախարարը հայտարարեց՝ երթուղայիններում հակահամաճարակային կանոնները պահպանվում են։ Լրագրողները, սակայն, հակառակը պնդեցին՝ երթուղայիններում դիմակ կրում է քաղաքացիների փոքր մասը միայն։

«Մենք հասկանում ենք, որ հանրային տրանսպորտը, աշխատավայրը, սննդի խանութներն այն վայրերն են, որոնք անհրաժեշություն են հանդիսանում, և դրանց վերաբերյալ սահմանափակումները շատ ծանրակշիռ, հանգամանալից քննարկման արդյունքում կարող ենք կայացնել: Դիմակների կրման ռեժիմը պահպանվում է, և պետք է տրանսպորտային միջոցներում հետևողականորեն պահպանել հակահամաճարակային այդ կանոնը»,- ասաց նախարարը։

Քաղաքացիների մուտքը առևտրի կենտրոններ ազատ է, մինչդեռ նույն մոլերի սննդի կետերից օգտվելիս նրանցից պահանջում են ներկայացնել QR կոդ կամ թեստի բացասական պատասխան։ Նախարարն այս տարանջատման սկզբունքը բացատրում է հետևյալ կերպ․ սննդի կետերում մարդիկ ճաշում են, և քովիդով վարակվելու հավանականությունն ավելի մեծ է։

«Մոլերի, սննդի խանութների և առևտրի կենտրոնների համար այդ սահմանափակումները չեն գործում, որովհետև սկզբունք ենք ընտրել՝ հնարավորինս անհրաժեշտ ծառայությունների համար դեռևս չկիրառել այդ սահմանափակումները»,- նշեց Անահիտ Ավանեսյանը։

Արդյո՞ք հանրային վայրերում նոր սահմանափակումները պատշաճ կերպով են իրականացվում․ Սննդամթերքի անվտանգության, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինները, ինչպես նաև Ոստիկանությունը հանրային վայրեր ստուգայցերը սկսել են որոշման ուժի մեջ մտնելու առաջին օրվանից։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ Հայաստանում պատվաստումները պարտադիր լինեն, առողջապահության նախարարը պատասխանում է՝ նման քննարկումներ չկան։ Քննարկումներ չկան նաև մոլերում մուտքի սահմանափակումներ մտցնելու առումով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան